Monday, November 22, 2010

ԱԺ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆՈՒՄ Է ԴԵՅՐ ԶՈՐ

Նոյեմբերի 22-ի երեկոյան եռօրյա պաշտոնական այցով Սիրիայի Արաբական Հանրապետություն կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանը, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Սա‎ֆարյանը, պատգամավորներ Անահիտ Բախշյանը, Սուրիկ Պողոսյանը, Մարտին Սարգսյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը:
ՀՀ ԱԺ նախագահը Դամասկոսում հանդիպումներ կունենա ՍԱՀ նախագահ Բաշար ալ-Ասադի, ՍԱՀ Ժողովրդական ժողովի նախագահ Մահմուդ ալ-Աբրաշի, վարչապետ Նաջի Օտրիի հետ: Հովիկ Աբրահամյանը ելույթ կունենա ՍԱՀ Ժողովրդական ժողովի նստաշրջանում: ՍԱՀ ԺԺ-ում տեղի կունենա ՀՀ եւ ՍԱՀ պատվիրակությունների ընդլայնված նիստ, երկու երկրների խորհրդարանների նախագահները կստորագրեն փոխըմբռնման հուշագիր: ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի նաեւ Դամասկոսի Հայոց Թեմի Առաջնորդարան:
Հալեպում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կհադիպի Հալեպի նահանգապետ Ալի Ահմադ Մանսուրայի, ՍԱՀ գլխավոր Մուֆթի Բադր ադ-Դին Հասսունի հետ եւ կմասնակցի հայկական արտադրության ապրանքների ցուցահանդեսին: ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կհանդիպի հայ համայքնի ներկայացուցիչների հետ:

Դեյր Զորում ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կհանդիպի նահանգապետ Հուսեյն Առնուսի եւ նահանգային իշխանության անդամների հետ: Հայ խորհրդարանականները կայցելեն Ս. Նահատակաց եկեղեցի, Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք կմատուցեն Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: Նախատեսված է նաեւ հանդիպում հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

No comments:

Post a Comment