Monday, November 1, 2010

Ազերիների պոռոտախոս նախարարը չինացիների մոտ «գլուխ է գովացել»` մոռանալով սեփական բանակի ողորմելի վիճակի մասին

HayNews.am. 1-11-2010- Չնայած Աստրախանում տեղի ունեցած Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումից հետո հնչող այն լավատեսական դիտարկումներին, թե Ադրբեջանն այսուհետ կդադարի իր պոռոտախոսությունն ու կփորձի կառուցողական դիրք գրավել, այդ երկրի պաշտպանության տխրահռչակ նախարար Սաֆար Աբիևը հերթական անգամ հանդես է եկել խաղաղ բանակցությունների ժամանակ անթույլատրելի և պոռոտախոս հայտարարությամբ: Ընդունելով չինական պատվիրակությանը, Աբիևը, copy-paste անելով իր «հայրիկին»` Իլհամ Ալիևին, հայտարարել է, թե «եթե Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը» չվերականգվի, ապա Բաքուն կօգտագործի բոլոր միջոցները` այդ թվում և բանակը, այն վերականգնելու համար»:
Ադրբեջանի պոռոտախոս նախարարի խոսքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պարտավոր են ընդունել իբրև պատերազմի սպառնալիք և խաղաղ բանակցությունները ձախողելու փորձ:
Ինչ վերաբերում է ազերիների «բանակին», ապա այնտեղ տիրող վարք ու բարքի, միմյանց բռնաբարելու և կախելու, սպանելու և մորթելու մասին տեղեկանում ենք գրեթե ամեն օր:

No comments:

Post a Comment