Saturday, November 6, 2010

Ռուսական հետախույզներին ձերբակալելու վրացական հատուկ ծառայությունների գործողությունը կրում էր հայերի դահճի անունը

HayNews.am. 6-11-2010- Պարզվում է, որ վրացական հատուկ ծառայությունների այն գործողությունը, ըստ որի Թբիլիսիի պնդմամբ ձերբակալվել էին «ռուսական լրտեսներ», կրում է ոչ ավել և ոչ էլ պակաս «Էնվեր» անվանումը: Այսինքն վրացիներն իրենց «հատուկ» գործողությունը կոչել են 20-րդ դարասկզբի Հայոց ցեղասպանության ծրագրողներից և իրականացնողներից մեկի` երիտթուրքական կառավարության ռազմական նախարար Էնվեր փաշայի անվանումը:
Նկատենք, որ ըստ նույն այդ գործողության , Բաթումում ձերբակալվել են երկու հայազգի գործարարներ, որոնց վրացիները մեղադրում են ռուսական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ: Գործի շրջանակներում, ըստ վրացական աղբյուրների, կան ևս 20 կալանավորվածներ:

No comments:

Post a Comment