
Panorama.am. 2-11-2010- «Голос Армении»-ն վերահրապարակել է գերմանացի հայտնի լրագրող Ռալֆ Ջորդանոյի հարցազրույցը «Взгляд»-ի թղթակցի հետ: Ռ. Ջորդանոն նշել է. «Թուրքիան Եվրամիությանն անդամակցելու որևէ շանս չունի և նույնիսկ չի կարող Եվրոպայի ռազմավարական գործընկերը դառնալ, քանի դեռ չի ընդունել Հայոց ցեղասպանությունը:
Գերմանիան մեծ սխալ արեց, երբ 60-ականներին այդքան թուրք ու մուսուլման ընդունեց, նրանք ենթարկվում են միայն Ղուրանին և չեն կարող ապրել դեմոկրատական հասարակությունում: Այսօր Էրդողանը Գերմանիայում բնակվողներին փաստացի կոչ է անում Գերմանիայի ներսում առանձին պետություն ստեղծել»:
No comments:
Post a Comment