Monday, November 15, 2010

Թուրք լրագրողները վախենում են Էրդողանից. Economist

Tert.am. 15-11-2010- Թուրքիայի լրագրողները երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ ունեցած վախի պատճառով իրենք իրենց մեխանիկորեն ենթարկում են գրաքննության: Այս մասին է գրում Economist պարբերականը:
«Եվրահանձնաժողովը բավականին քննադատական մոտեցում ունի Թուրքիայում մամուլի առնչությամբ առկա իրավիճակին: Բանտերում են գտնվում 40 կալանավորված կամ դատապարտված լրագրողներ: Մի շարք հոդվածագիրներ հրաժեշտ են տվել իրենց աշխատանքին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության հասցեին հնչեցրած քննադատությունների պատճառով: Մի շարք հայտնի լրագրողներ էլ խոստովանում են, որ Էրդողանին չբարկացնելու համար ինքնագրաքննություն են կատարում»,- գրում է Economist-ը` նշելով, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը պնդում է բոլորովին հակառակը.
«Աբդուլլահ Գյուլը ժխտում է այդ մտահոգությունները և հայտարարում, թե իր երկրում յուրաքանչյուր ոք ազատ է գրել այն, ինչ ուզում է»:

No comments:

Post a Comment