Monday, November 1, 2010

Լենինը հայկական Արարատը նվիրել է Աթաթուրքին. Financial Times

Tert.am. 1-11-2010- Բոլշևիկյան հեղափոխության առաջնորդ Վլադիմիր Իլյիչ Լենինը 1921թ. Հայաստանի խորհրդանիշ Արարատ լեռը նվիրել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին: Այս մասին է գրում բրիտանական Financial Times պարբերականը` Հայաստանի պատմության ու գեղատեսիլ վայրերի մասին պատմող հրապարակման մեջ:
«Այդ նախկին սովետական փոքրիկ հանրապետությունը ժամանակին Փոքր Ասիայից ձգվում էր մինչև Կասպից ծով»,- գրում է բրիտանական պարբերականը` անդրադառնալով նաև հայերի կողմից քրիստոնեության ընդունմանը, գրերի գյուտին, ինչպես նաև վերջերս Տաթևում բացված աշխարհի ամենաերկար ճոպանողուն:

No comments:

Post a Comment