News.am. 1-11-2010- Կարելի է արձանագրել, որ պաշտոնական Մոսկվան ձգտում է մինչեւ դեկտեմբերի 1-2-ին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընդհանուր սկզբունքների համաձայնեցված տարբերակի պատրանք ստեղծել: Առավել եւս, որ ԱՄՆ-ն էլ աշխատում է ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման «Ճանապարհային քարտեզի» վրա: Պաշտոնական Բաքվի եւ Երեւանի մոտեցումները ինչպես Աստրախանի հանդիպման նախօրեին, այնպես էլ բանակցությունների ընթացքում փոփոխություն չեն կրել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է 3rd view լրատվական-վերլուծական գործակալության խմբագիր, քաղաքագետ Ռաուֆ Ռաջաբովը:
«Մասնավորապես, Ադրբեջանի ԱԳՆ-ն հստակ հայտարարել է իր դիրքորոշումը. «Հավատարիմ մնալով հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ Ադրբեջանը, այդուհանդերձ, երբեք չի գնա փոխզիջման իր տարածքային ամբողջականության հարցում եւ այդկերպ երբեք չի ընդունի հայկական կողմի պարտադրած կայացած փաստի հիման վրա պատրաստված որոշումը»: Հայաստանի դիրքորոշումն էլ հստակ է՝ օկուպացված հինգ շրջանների վերադարձը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Ղարաբաղը ստանա միջանկյալ կարգավիճակ»,- նկատել է նա:
Ուստի, ըստ փորձագետի, հուսալ, որ մեկ ամսում՝ մինչեւ Աստանայում կայանալիք գագաթաժողովը հնարավոր է մերձեցնել Հայաստանի եւ Ադրբեջանի տրամագծորեն հակառակ մոտեցումները, ուտոպիա է թվում: «Ի դեպ, Ռուսաստանի նախագահն ինքն էլ չի հավատում, որ մեկ ամսում կարելի է փոխել պատային իրավիճակը հակամարտության կարգավորման գործընթացում:Այսպես, եռակողմ հանդիպումից հետո ասուլիսում Մեդվեդեւը իրատեսորեն օգտագործել էր «կարող են», «կարող է լինել» բառերը»,- ասել է Ռաջաբովը:
Այդ կապակցությամբ, նրա խոսքով, նպատակահարմար է հիշել Հայաստանի նախագահի հայտարարությունը, թե ղարաբաղյան հակամարտությունն ընկած է եվրոպական կազմակերպության իրավասության դաշտում, իսկ ՆԱՏՕ-ն Եվրոպայի միակ Զինված ուժն է:
«Առաջին, դա ազդանշան է Ռուսաստանին՝ Թուրքիայի հետ Կրեմլի քաղաքական առեւտրի վերաբերյալ: Պաշտոնական Երեւանը ոչ երկիմաստորեն հասկացնել տվեց, որ Կրեմլի կողմից «շրջանները Ղարաբաղի կարգավիճակի դիմաց» բանաձեւի առաջ մղումը հաջողությամբ ձախողվել է Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, քանի որ պաշտոնական Բաքուն տարածքային զիջումների դիմաց չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,- ասել է նա եւ հավելել. «Երկրորդ, Երեւանը հասկացրեց Իրանի ղեկավարությանը, որ Հայաստանը չի հանդուրժում Իրանի խուսանավումները դեպի ադրբեջանա-թուրքական տանդեմ եւ պատրաստ է Բրյուսելին թույլատրել ՆԱՏՕ-ին երկնագույն սաղավարտների տեղադրել հակամարտության գոտում:
Ուստի, ըստ Ռաջաբովի, պաշտոնական Երեւանը որոշել է ձեւափոխել բանակցային գործընթացի տեսքը: Մի կողմից, շնորհիվ Թուրքիայի, ղարաբաղյան հակամարտությունը դարձել է բաց քննարկման առարկա, պաշտոնական Անկարան այդ հարցում ավելիին հասավ, քան ԵԱՀԿ ՄԽ-ն:
«Գուցե հենց դրանո՞վ է բացատրվում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի դեմարշը: Ելույթ ունենալով խորհրդարանում` նա հայտարարել էր, որ Հայաստանը Մադրիդյան սկզբունքները որպես հիմք է ընդունել Ադրբեջանի հետ հետագա բանակցությունների համար, թեեւ նախկինում պարբերաբար պաշտոնական Երեւանը պատրաստակամություն էր հայտնում ընդունել այդ սկզբունքները»,-ասաց նա:
Փորձագետի կարծիքով, նման իրավիճակում կարելի է երկու հետեւության հանգել.
«Հետեւություն 1-ին. Եթե մոտ հեռանկարում ԵԱՀԿ Մինսկի խումբը չհասնի Հայաստանի զինված ուժերի դուրս բերմանը 5 ազատագրված շրջաներից, Ադրբեջանից` ԼՂ-ին միջանկյալ կարգավիճակ տրամադրելուն, իսկ Թուրքիայից` հայ-թուրքական սահմանի բացման երաշխիքների, ապա ստատուս-քվոն հակամարտության գոտում կպահպանվի մինչեւ 2014 թվականը: Եթե իհարկե չլինի ֆորս-մաժորային իրավիճակ: ԵԱՀԿ-ի եւ ԼՂ հակամարտության կարգավորման ձեւաչափն ամբողջությամբ արմատապես կփոխվի եւ Թուրքիան այս դեպքում կստանա լրացուցիչ հաղթաթղթեր, որպեսզի ներգրավվի բանակցային գործընթացի մեջ որպես երրորդ կողմ եւ միջնորդ»,-ասաց փորձագետը:
«Երկրորդ հետեւությունը կլինի այն, որ ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը կոնսենսուսի կգան ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը փորձում են հասնել հայ-թուրքական սահմանի շուտափույթ բացմանը եւ NABUCCO ծրագրի իրականացմանը: NABUCCO գազատարը պետք է անցնի ոչ թե Վրաստանով, այլ Հայաստանով»:

No comments:
Post a Comment