Monday, November 29, 2010

WikiLeaks. Սաուդյան Արաբիան պահանջել էր ԱՄՆ-ից հարվածել Իրանին

Aysor.am. 29-11-2010- Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ վախով դրդված` Սաուդյան Արաբիան բազմիցս պահանջել է, որ ԱՄՆ Իրանի նկատմամբ հարձակողական գործողություններ իրականացնի: 2008 թ ապրիլին ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի հրամանատար Դեյվիթ Պետրոուսի և Իրաքում ԱՄՆ դեպսան Ռայան Քրոքերի հետ հանդիպման ժամանակ Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլլահը պահանջել է «գլխատել օձին»` նկատի ունենալով, որ պետք է ռազմական ճանապարհով վերջ դնել Իրանի միջուկային ծրագրերին:
Պարզվում է նաև, որ այդ երկիրը հանդիսանում է «Ալ Քայիդա» ահաբեկչական ցանցի հիմնական հովանավորը: Դրա մասին, ըստ newsru.co.il, ասված է WikiLeaks կայքում հրապարակված գաղթնի նյութերում, որոնց այսօր անդրադարձել են աշխարհի տարբեր լրատվամիջոցները:

Ըստ աղբյուրի, պարզվել է նաև, որ Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը կոչ է արել ԱՄՆ վարչակազմին ռազմական հարված հասցնել Հյուսիսային Կորեային և Իրանին:

No comments:

Post a Comment