Thursday, November 18, 2010

Zaman. Թուրքիայում կա մոտ 500.000 ապօրինի աշխատող ներգաղթյալ

Panorama.am. 18-11-2010- Թուրքիայի տնտեսության զարգացման տեմպի վերջին տարիների արագացումը նպաստեց, որ Թուրքիան օտարերկրացիների համար դառնա հրապուրիչ աշխատանքային կենտրոն: Այս մասին տեղեկացնում է «Zaman» (Զաման) պարբերականը: Աշխատավարձի ավելացումն ու թուրքական լիրայի արժևորումը պատճառ դարձան, որ շրջակա երկրներից մեծ թվով մարդկիկ շահագրգռվեն աշխատանք փնտրել Թուրքիայում:
Ըստ պաշտոնական տվյալների` Թուրքիայում աշխատող ներգաղթյալը ստանում է 300-400 թուրքական լիրա աշխատավարձ: Գործատուի համար, բնականաբար, շատ ձեռնտու է էժան աշխատուժ ունենալը: Բայց պետությունն սահմանափակ թվով օտարերկրացիների է աշխատելու թույլտվություն տալիս, որպեսզի խրախուսի հայրենական աշխատողին:
Թուրքիայի Աշխատանքի և սոցապահովության նախարարության տվյալներով` տարեկան Թուրքիայում աշխատանքի թույտվություն է տրվում 10 հազար օտարերկրացիների: Ամեն տարի ձերբակալվող ապօրինի ներգաղթյալ աշխատողների թիվն էլ հասնում է 60 հազարի:
Նշվում է, որ Թուրքիայում մոտ 500 հազար օտարերկրացի է ապօրինի է աշխատում: Թուրքական պարբերականի նշմամբ` ներգաղթյալները հիմնականում գալիս են Իրանից, Իրաքից, Ադրբեջանից, Հայաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Բուլղարիայից, Չինաստանից և Ռումինիայից:

Ներգաղթյալների զբաղվածության բնույթը տարբեր է: Օրինակ` Ուկրաինայից և Հայաստանից եկածները տնային գործերով կամ երեխայի խնամքով են զբաղվում, իսկ Չինաստանից եկածները հիմնականում աշխատում են հանքավայրերում: Ընդհանուր առմամբ ներգաղթյալներին վճարվող գումարը տարեկան կազմում է 2 մլրդ թուրքական լիրա: «Zaman»-ը հրապարակել է օտարերկրացիներին աշխատանքի թույլտվություն տալու մասին Աշխատանքի և սոցապահովության նախարարության վիճակագրական տվյալները`
2004թ.` 2.302 թույլտվություն
2005թ.` 9.438 թույլտվություն
2006թ.` 10. 603 թույլտվություն
2007թ.` 8.930 թույլտվություն
2008թ.` 10.705 թույլտվություն

No comments:

Post a Comment