Friday, November 19, 2010

Zaman. Թուրքիայում հայաստանցիները երեխաների են խնամում եւ տներում մաքրություն անում

News.am. 19-11-2010- Թուրքիայում վերջին տարիներին նկատվող տնտեսական աճը խթանում է, որ անօրինական աշխատող արտասահմանցիների թիվն աճի։ Շատ հաճախ օտարերկրացիները համաձայնվում են աշխատել Թուրքիայում նվազագույն աշխատավարձի կեսն ստանալով։
Թուրքական Zaman-ը տեղեկացնում է, թե թուրքական կառավարությունը սահմանափակում է օտարերկրացիներին տրվող աշխատանքի թույլտվության քանակը՝ խթանելու Թուրքիայի քաղաքացիների զբաղվածության աճին, սակայն Թուրքիայում գնալով աճում է անօրինական աշխատող արտասահմանցիների թիվը։ Թուրքական ոստիկանությունն ամեն տարի ձերբակալում եւ արտաքսում է 60 հազար անօրինական աշխատող արտասահմանցու, որոնց մի մասը կրկին վերադառնում է Թուրքիա։
Թուրքիայում անօրինական աշխատողները հիմնականում գալիս են Իրանից, Իրաքից, Ադրբեջանից, Հայաստանից, Ուկրաինայից, Բուլղարիայից, Չինաստանից եւ Ռումինիայից։ Աշխատանքի ոլորտը եւս տարբերվում է ըստ երկրների։ Օրինակ՝ Ուկրաինայից եւ Հայաստանից եկածները տներում երեխաներ են խնամում եւ տներում մաքրություն անում, իսկ չինացիներն աշխատում են հանքարդյունաբերության մեջ։

No comments:

Post a Comment