Panorama.am. 23-12-2010- Իգդիրի «Հայոց ցեղասպանության անհիմն պնդումների դեմ պայքարի միություն» հորջորջվող կազմակերպությունը (ASİMDER)ASIMDER Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի մասին գիրք գրած թուրք գրող, լրագրող Թուրգութ Էրին դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել: Պատճառն այն է, որ այդ գրքում Ալիևը դրականորեն ներկայացված չէ, այլ ի ցույց է դրված նրա հրեշավոր կերպարը: Այս մասին տեղեկացնող թուրքական «Սոն դաքիքա» (Son dakika) լրատվական կայքը, հայտնում է, որ Իգդիրի քաղաքապետարանի հրապարակում մամուլի ասուլիս հրավիրած կազմակերպության նախագահ Գյոքսել Գյուլբեյը քննադատել է Թուրգութ Էրի «Ազատությունից դեպի բռնակալություն» գիրքը` համարելով, որ այն ուղղված է թուրք-ադրբեջանական եղբայրական հարաբերությունների դեմ:Գյուլբեյը մտավախություն է հայտնել, որ այս տեսակ հրապարակումներից կարող են օգտվել Հայաստանն ու հայկական լոբբիստական ուժերը: Նրա կարծիքով Թուրգութ Էրը երկրորդ Օրհան Փամուք դառնալու ճանապարհին է, քանի որ հայանպաստ վարքագիծ է դրսևորում:
Նշենք, որ գրող Թուրգութ Էրը 1994-2000թթ. աշխատել է Բաքվի թուրքական դեսպանությունում: Այնուհետև արտաքսվել Ադրբեջանից Ալիևի դեմ մահափորձ կազմակերպելու նախաձեռնողներին աջակցելու պատճառով:
No comments:
Post a Comment