7Or.am. 24-12-2010- ԵԱՀԿ հաջորդ նախագահ՝ Լիտվայի արտաքին գործերի նախարար Աուդրոնյուս Աժուբալիսն իր անհանգստությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ։-ԼՂ հարցի կապակցությամբ տեսնում ենք շատ տագնապալի ազդանշաններ, և այդ իրադրությունը մտավախության տեղիք է տալիս մի շարք պատճառներով,-ասել է նա։
Նրա խոսքերով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է արագացնեն բանակցությունները, որոնց շրջանակներում քաղաքական որոշման տարբերակ է փնտրվում։
-ԵԱՀԿ-ն պետք կարևոր դեր խաղա, մասնավորապես նպաստի հակամարտող երկու հասարակությունների միջև փոխըմբռման և հանդուրժողականության զարգացմանը։ Կուզենայի, որ ԵԱՀԿ-ն ավելի ակտիվ դեր խաղար Անդրկովկասում, հատկապես Վրաստանում։
No comments:
Post a Comment