Friday, December 24, 2010

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԵՋԼԻՍԻ ՓՈԽԽՈՍՆԱԿԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԻ ՀԱՂԹԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԸ

«Լրագիր» 22-12-2010- Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Զիյաֆաթ Ասկարովն ասել է, թե այն օրը, երբ Ադրբեջանի «օկուպացված» տարածքները կվերադարձվեն, մոտ է: Նրա խոսքով, աշխարհում քաղաքական իրավիճակը Ղարաբաղի խնդրի հարցում փոփոխվում է ի նպաստ Ադրբեջանի:
«Ես ցավում եմ, որ Ռուսաստանը, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, շարունակում է զինել Հայաստանին, ինչը հանդիսանում է Ղարաբաղյան հակամարտության լուծման համար մեկ խոչընդոտը», ասել է Զիյաֆաթ Ասգարովը:
«Ես պետք է ասեմ, որ Ադրբեջանը 10 անգամ ավելի շատ զենք ունի, քան Հայաստանը, և թող ոչ ոք չկասկածի, որ Ադրբեջանը պատրաստ է իր տարածքները ազատագրել ռազմական ճանապարհով: Սերժ Սարգսյանի հայտատարությունները պատերազմը հաղթելու մասին միտված են իրեն և իր ժողովրդին հանգստացնելուն: Սարգսյանը կարող է ուղեղի թերապիայի դասեր տալ, սակայն մենք իրական գործով ենք զբաղված», ասել է Զիյաֆաթ Ասկարովը:

No comments:

Post a Comment