Saturday, December 25, 2010

Ալիև. Բաքուն ակտիվորեն կաշխատի Nabucco նախագծի իրականացման ուղղությամբ

Tert.am. 24-12-2010- Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Աբդուլա Գյուլի երկկողմանի հանդիպման ընթացքում Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ Բաքուն ակտիվորեն կաշխատի Nabucco նախագծի իրականացման ուղղությամբ։
Ինչպես հայտնում է 1news.az–ը՝ վկայակոչելով թուրքական «Սաբահ» թերթը, Ադրբեջանի նախագահը նշել է, որ այս հարցը լրջորեն կքննարկվի մոտակա ժամանակները Բաքու ժամանող ԵՄ Գերագույն հանձնակատար Ժոզե Մանուել Բարոզուի և էներգետիկայի գծով ԵՄ հանձնակատար Գյունտեր Օթինգերի հետ։
Ինչ վերաբերում է ԱՄՆ Կոնգրեսում Հայոց Ցեղասպանության մասին բանաձևի հնարավոր քննարկմանը, ապա Ալիևի խոսքերով՝ Ամերիկայի ադրբեջանական համայնքը կանի հնարավոր ամեն ինչ այդ բանաձևի ընդունմանը հակազդելու համար։
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլն իր հերթին շնորհավորել է իր ադրբեջանցի գործընկերոջ ծնունդը. նա այսօր դառնում է 49 տարեկան։

Ալիևը Ստամբուլ էր ժամանել դեկտեմբերի 22–ին՝ մասնակցելու Տնտեսական համագործակցության կազմակեպության անդամ երկների ու կառավարությունների ղեկավարների հանդիպմանը։

No comments:

Post a Comment