Tert.am. 21-1-2011- Իրանի ԱԳՆ–ն Թեհրանի քաղաքապետ Մոհամեդբագիր Ղալիբաֆին և նրա գլխավորած պատվիրակությանն արգելել է մեկնել Վաշինգտոն։Ինչպես հայտնում է իրանական FARS գործակալությունը, Ղալիբաֆը պետք է Վաշինգտոն մեկներ միջազգային «Հասարակական տրանսպորտ» մրցանակն ստանալու համար։
Թեհրանի քաղաքապետարանում հայտնել են, որ միջազգային մրցանակն ստանալու նպատակով Ղալիբաֆը կարգադրել էր պատվիրակություն նախապատրաստել ԱՄՆ մեկնելու համար։ Սակայն ԱԳՆ–ն արգելել է այդ այցը։
Թեհրանը և այլ 4 քաղաքներ ընտրվել էին 2011–ին միջազգային «Հասարակական տրանսպորտ» մրցանակի թեկնածուներ, որը շնորհվում է Տրանսպորտի և զարգացման քաղաքականության ինստիտուտի կողմից։
Նշենք, որ Թեհրանի քաղաքապետի գլխավորած պատվիրակության՝ Վաշինգտոն կատարելիք այցի արգելքի պատճառը չի հաղորդվում։

No comments:
Post a Comment