Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի պատասխանատու Վահրամ Մելիքյանը հաստատեց տեղեկությունը, որ ԱՄՆ-ում գտնվող Գարեգին Բ կաթողիկոսը օրերս բժիշկների խորհրդով Նյու Յորքում ենթարկվել է վիրահատության: Լապորոսկոպիկ եղանակով հեռացվել է նրա լեղապարկը: Վիրահատությունից մի քանի ժամ անց Վեհափառը դուրս է գրվել հիվանդանոցից եւ ներկայում շարունակում է հանդիպումները ԱՄՆ-ում: Նա Հայաստան կվերադառնա հունվարի վերջին:
No comments:
Post a Comment