News.am. 29-1-2011- ԱՄՆ-ում դատարանը վճիռ է կայացրել, որով «Գաֆեսջյան ընտանիքի հիմնադրամ»-ին են վերադարձվելու Վաշինգտոնի կենտրոնում Հայոց ցեղասպանության թանգարան եւ հուշահամալիր ստեղծելու նպատակով Ջերարդ Գաֆեսջյանի կողմից ձեռք բերված եւ որպես նվիրատվություն տրամադրված բոլոր շինությունները։
«Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ, դաշնային դատավոր Քոլին Քոլար-Քոթելիի կողմից ընդունված որոշումը նշանակալից հաղթանակ է Ջերարդ Գաֆեսջյանի եւ թանգարանը ստեղծելու նախագծի համար երեք տարուց ավելի ընթացած իրավական պայքարում։
Բացի սեփականությունը վերադարձնելու մասին որոշմանը, նաեւ մերժվել են Ջերարդ Գաֆեսջյանի եւ «Գաֆեսջյան ընտանիքի հիմնադրամ»-ի դեմ Հրայր Հովնանյանի եւ նրա հետ համատեղ հանդես եկող անձանց ներկայացրած բոլոր մեղադրանքները։ Որոշմամբ վերականգնվել է նաեւ «Գաֆեսջյան ընտանիքի հիմնադրամ»-ի մասնակցությունը Հայոց ցեղասպանության թանգարանի եւ հուշահամալիրի խորհրդում։ Դատարանի որոշման համաձայն, Գաֆեսջյանին պետք է նաեւ փոխհատուցվեն դատավարության ընթացքում կատարված դատական ծախսերը։
Դատարանի որոշումը կայացվել է Վաշինգտոնում անցյալ տարի նոյեմբերին կայացած բաց դատավարությունից հետո, որի ընթացքում ներկայացվել էին գրավոր ապացույցներ եւ վկաների ցուցմունքները։

No comments:
Post a Comment