Monday, January 31, 2011

Կահիրեում ՀՀ դեսպանատանը բացվել է թեժ գիծ

Tert.am, 30.01.11: Կահիրեում ՀՀ դեսպանությունում բացվել է թեժ գիծ` տեղի հայերին օժանդակություն ցուցաբերելու համար: Եգիպտոսում գտնվող ՀՀ քաղաքացիները կարող են զանգահարել +20122163850 հեռախոսահամարով:
Ինչպես Tert.am-ին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, այս պահին Եգիպտոսում գտնվող ՀՀ քաղաքացիների, ինչպես նաև եգիպտահայ համայնքի հետ ամեն ինչ նորմալ է, ցանկության դեպքում նրանք կարող են հավաքվել հայկական դեսպանատանը, որը գտնվում է դիվանագիտական թաղամասում և հսկվում է ուժեղացված ռեժիմով:

No comments:

Post a Comment