Monday, January 31, 2011

Հոլանդիան սառեցրել է Իրանի հետ հարաբերությունները` իր քաղաքացուն կախաղան բարձրացնելու պատճառով

Նիդեռլանդների կառավարությունը, ի նշան երկրի 46-ամյա քաղացու կախաղան բարձրացնելու դեմ բողոքի, սառեցրել է բոլոր հարաբերությունները Իրանի հետ։ 
Ծագումով իրանցի Զահրա Բահրամին ձերբակալվել էր 2009 թ.՝ Իրանում տեղի ունեցած հակակառավարական ցույցերին մասնակցելու համար։
Նա սկզբում դատապարտվել էր մեկ տարվա ազատազրկման, սակայն այնուհետ թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվելու մեղադրանքով մահվան դատապարտեցին։
Նիդեռլանդներում Իրանի դեսպանությունը այս առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Զահրա Բահրամին թմրանյութերի վաճառքով զբաղվող միջազգային ցանցի անդամ էր, որը ճամփորդել է Նիդերլանդների, Իրանի և Իսպանիայի անձնագրերով» և «նրան դատելու հարցը Իրանի ներքին գործն է»։

No comments:

Post a Comment