Tert.am. 30-1-2011- Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական ընդդիմադիր կուսակցությունից պատգամավոր Ջանան Արըթմանը շարունակում է պնդել, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն ունի հայկական ծագում:Թուրքական Hurriyet պարբերականի տեղեկացմամբ` կին խորհրդարանականը, մեկնաբանելով Անկարայի դատարանի` իր դեմ կայացրած վճիռը, հայտարարել է, որ այն «անհիմն որոշում է»:
«Մեզ հնարավորություն չտվեցին ապացուցել այդ փաստը (Աբդուլլահ Գյուլի` հայկական արմատներ ունենալու մասին,- Tert.am):Մերժեցին վկաներին լսելու և մարդահամարում առկա գրառումներն ուսումնասիրելու միջնորդությունները: Ցավալի է, որ Թուրքիայում այլևս օրենքը չի գործում, իսկ դատավորներն էլ վախենում են»,- հայտարարել է Ջանան Արըթմանը` ընդգծելով, որ հենց վախի ազդեցության ներքո դատարանը որոշում է կայացրել ի օգուտ իշխանությունների:
«Հանրապետության նախագահի մորեղբայրը հավատացյալ մարդ է: Բայց ցավալի է, որ ճշմարտությունը չի ասել: Եթե նա աստվածավախ մուսուլման է, թող Ղուրանով երդվի, որ իմ ասածները ճիշտ չեն: Խոսել ինչ-որ մեկի էթնիկ պատկանելության մասին և ասել, որ նա հայ է կամ քուրդ, վիրավորանք չէ»,- հայտարարել է ընդդիմադիր կին պատգամավորը:
Նախորդ օրն Անկարայի դատարանը Ջանան Արըթմանին հերթական անգամ դատապարտել էր «Թուրքիայի նախագահի անձի դեմ ոտնձգություն կատարելու համար»: Դատարանի կայացրած վճռի համաձայն` Արըթմանը 2 հազար լիրա (մոտ 1300 ԱՄՆ դոլար) փոխհատուցում պետք է վճարի Գյուլի մորեղբորը` Ահմեթ Սաթաօղլուին:
Բանն այն է, որ Արըթմանը Թուրքիայի նախագահի ծագման մասին իր արած հայտարարությունում նշել էր, որ Գյուլի մոր հայ լինելու մասին ասել է հենց Գյուլի մորեղբայրը` Ահմեթ Սաթաօղլուն: Այդ հայտարարությունից հետո Սաթաօղլուի փաստաբանը հայց էր ներկայացրել ընդդեմ Արըթմանի:
Հիշեցնենք, որ 2008թ. Թուրքիայում մեկնարկած «Հայերից ներողություն եմ խնդրում» արշավի առնչությամբ թուրքական խորհրդարանում կազմակերպված քննարկումների ժամանակ Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավոր Ջանան Արըթմանը, քննադատելով Աբդուլլահ Գյուլի այդ նախաձեռնության կապակցությամբ ունեցած տեսակետը, կասկածի տակ էր առել նրա էթնիկական ծագումը` նշելով, որ Գյուլի մայրը հայ է:
Թուրք պատգամավորի այդ խոսքերից հետո Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ իր ընտանիքը մուսուլման է և թուրք: Իսկ կարճ ժամանակ անց Գյուլի ընտանիքը հայց էր ներկայացրել դատարան ընդդեմ Ջանան Արըթմանի: Դատարանը «Թուրքիայի նախագահի էթնիկ ծագման մասին անհիմն հայտարարություններ անելու» մեղադրանքով 1 թուրքական լիրայով տուգանել էր ընդդիմադիր պատգամավորին:
Ջանան Արըթմանի հայտարարությանն անդրադարձել էր նաև ֆրանսիական Le Monde հեղինակավոր թերթը` նշելով, որ մինչև օրս Թուրքիայում «հայ» բառը շատ հաճախ օգտագործվում է որպես վիրավորանք: «... Մի քեմալական պատգամավոր Թուրքիայի նախագահին մեղադրում է հայկական արմատներ ունենալու մեջ: Թուրքիայում «հայ» բառը դեռևս մարզադաշտերում, դպրոցի բակերում, դասամիջոցների ժամանակ, խորհրդարանի միջանցքներում շատ հաճախ օգտագործվում է որպես վիրավորանք»,- գրել էր թերթը:

No comments:
Post a Comment