HayNews.am, 31.01.11: Թուրքիայի ֆուտբոլի առաջնության «Անկարագյուջու»-«Մանիսասփոր» (1:3) հանդիպման ժամանակ տանտերերի գլխավոր մարզիչ Ումիթ Օզաթը հարձակվել է իր թիմի երկրպագուի վրա, ով վազել էր խաղադաշտ: Իր այդ քայլի համար մայրաքաղաքը ներկայացնող թիմի մարզիչը կարմիր քարտ է ստացել: Վերջինս չի ներկայացել նաև հետխաղյա մամլո ասուլիսին, իսկ ավելի ուշ հայտնել է, որ պատրաստվում է հրաժարական ներկայացնել «Անկարագյուջյուի» մարզչի պաշտոնից, հայտնում է Milliyet-ը:
No comments:
Post a Comment