Այսօր այն պահին, երբ Սերժ Սարգսյանը ազգային բանակի կազմավորման 19–ամյակի առիթով պարգևատրված զինվորների հետ էր լուսանկարվում, նախագահի նստավայրի դիմաց բողոքի ակցիա էին անցկացնում տարբեր տարիներին զինծառայության ժամանակ մահացած զինվորների ծնողները։ Սերժ Սարգսյանը, լսելով հատկապես կանանց բարձր ձայնը, լուսանկարվելուց հետո մոտեցավ դարպասների մյուս կողմում գտնվող ցուցարարներին, որոնք նախագահին բողոքեցին, որ իրենց զավակների մահվան դեպքերը չեն բացահայտվում։
«Մենք ունենք նոր զինվորական դատախազ, որը կգա, կլսի ձեզ»,– մահացած զինվորների ծնողներին ասաց Սերժ Սարգսյանը։ Նրա կողքին գտնվող պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր հերթին ասաց. «Պարոն նախագահ, ես ուզում եմ Ձեզ զեկուցել, որ բոլոր քրեական գործերն էլ վերահսկման տակ են, ես ինքս զբաղվում եմ դրանցով»։
Մահացած զինվորների ծնողներին խոստացան, որ այսօր նրանց կընդունի նորանշանակ զինվորական դատախազը։

No comments:
Post a Comment