News.am. 21-1-2011- Գնալով ավելի ու ավելի շատ են մարդկային ոսկորներ հայտնաբերվում Թուրքիայի Բիթլիսի նահանգի Մութքիի շրջանում, գրում է թուրքական Hurriyet Daily News and Economic Review-ն:Պեղումներն սկսվել են հունվարի 5-ին, երբ 12 մարդու կմախք հայտնաբերվեց մի վայրից, որը օգտագործվում է ժանդարմերիայի համար որպես դամբարան, սակայն պեղումները դադարեցվել են մեթանի պայթյունի վտանգի պատճառով:
Կմախքներն, ըստ ենթադրության, պատկանում են այն մարդկանց, ովքեր ճանապարհ էին ընկել միանալու օրենքից դուրս հայտարարված Քրդական բանվորական կուսակցությանը (PKK) եւ որոնց սպանել են թուրք զինվորները:
Պեղումները սկսվել են այն բանից հետո, երբ անհայտ կորածների հարազատները հայտնել են այդ վայրերի մասին: Նրանց խոսքով, իրենք միշտ էլ իմացել են իրենց հարազատների մասունքների գտնվելու վայրի մասին, սակայն վախեցել են բարձրաձայն խոսել այդ մասին: Ներկայումս մարդկային ոսկորներն ուղարկվում են դատական բժշկության ինստիտուտ՝ դրանց պատկանելիությունը պարզելու համար:

No comments:
Post a Comment