Panorama.am. 25-1-2011- «Ողջ աշխարհն է ընդունում Ցեղպասպանություն եզրույթը: Ռուսաստանը, Հունաստանը Ֆրանսիան, Գերմանիան, ԱՄՆ-ի 42 նահանգները ճանաչել են Հայոց ցեղասպանությունը և անկախ նրանից, թե Թուրքիան ճանաչել է այդ եզրույթը, թե ոչ, դա փաստ է, որը արժանի է որպեսզի դատապարտվի համայն մարդկության կողմից: Միայն Ցեղասպանությունների դատապարտումը կկանխարգելի նոր ցեղասպանությունների իրականացումը»,- մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի այն հայտարարությունը, թե իրենք չեն ընդունում ցեղասպանություն եզրույթը՝ Panorama.am-ին հայտարարեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:Ինչ վերաբերվում է Ա. Գյուլի կողմից առաջարկված՝ փաստերի քննարկմանը, արխիվների բացմանը, ապա պատգամավորը նշեց. «Հայկական կողմը բազմաթիվ անգամ ասել է, որ պատրաստ է ցեղասպանության հետևանքների վերացման հարցերը քննարկել, բայց ոչ երբեք ցեղասպանության փաստը, քանի որ դա տեղի ունեցած փաստ է և Հայաստանի Հանրապետությունը երբեք հետ չի կանգնի ցեղապասպանության ճանաչման գործընթացից և դրա դատապարտումից»:
«Թուրքիան չի ճանաչում Ցեղասպանություն բառը, սակայն Գյուլն ասել է, թե իրենք ցավում են, որ ժամանակին մեծ տեղահանություններ են եղել: Ժամանակին թուրք քաղաքական գործիչները նույնիսկ տեղահանվածների խնդիրը չէին ընդունում, իսկ այսօր արդեն ընդունում են: Ժամանակը կգա, որ Գյուլի հետնորդները ` նոր սերունդը, կխոստովանի, որ եղել է Ցեղասպանություն»,- ասաց ՀՀԿ մամուլի խոսնակը:
No comments:
Post a Comment