Monday, January 31, 2011

ԵԽԽՎ անդամ երկրների խորհրդարանականները պահանջում են պատժել Թուրքիային

Tert.am. 30-1-2011- Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 15 անդամ պետություններից 26 խորհրդարանականներ դիմել են Եվրախորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Թոմաս Համարբերգին` կոչ անելով նրան ավելի մեծ ուշադրություն դարձնել Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերին: Այս մասին տեղեկացնում է ANF գործակալությունը:
Գերմանացի խորհրդարանական Անդրեյ Հուկոյի գլխավորությամբ տարածված կոչում նշվում է, որ Թուրքիայում շարունակվում է ոտնահարվել խոսքի և մտքի ազատությունը, ինչի վառ օրինակն է այն, որ մինչև օրս թուրքական բանտերում են գտնվում 44 լրագրողներ և գրողներ, բացի այդ ձերբակալման վտանգի դեմ հանդիման են կանգնած ևս 120 լրագրողներ:
«Իրենց խոսքն ազատ արտահայտելու համար լրագրողների ձերբակալման պատճառով պետք է պատժամիջոցներ կիրառել Անկարայի դեմ: Թուրքիան չի հետևում իր իսկ կողմից ստորագրված Մարդու իրավունքների կոնվենցիային: Այդ պատճառով Եվրահանձնաժողովը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի Թուրքիայում լրագրողների և գրողների դեմ ոտնձգություններին և դատական գործընթացներին»:

No comments:

Post a Comment