Tert.am. 19-2-2011- Թուրքական իշխանությունները շարունակում են քննադատել Անկարայում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեին՝ Թուրքիայում մամուլի ազատության վիճակի առնչությամբ արած հայտարարությունների համար։Այս անգամ ամերիկացի դիվանագետին քննադատել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նշելով, թե Ռիկարդոնեի հայտարարությունները վկայում են նրա «անփորձ դիվանագետ» լինելու մասին, Էրդողանն ասել է. «Թուրքիային չեն ճանաչում, չգիտեն՝ ինչպիսի օրենքներ են գործում այստեղ։ Ոչ մի տեղեկություն չունեն։ Գալիս են այստեղ ու սկսում հայտարարություններ անել։ Չեն ուզում մի բան հարցնել»,– ըստ CNNTurk–ի՝ հայտարարել է Էրդողանը։
Հիշեցնենք, որ երեկ Ռիկարդոնեի հայտարարություններին անդրադարձել էր նաև Թուրքիայի ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայը և ասել, որ Թուրքիայում մամուլն ավելի ազատ է, քան Միացյալ Նահանգներում։
Օրեր առաջ Անկարայում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն, անդրադառնալով թուրքական OdaTV կայքի ղեկավար կազմի ներկայացուցիչների ձերբակալություններին, հայտարարել էր. «Թուրքիայում մի կողմից լրագրողներ են ձերբակալվում, մյուս կողմից մամուլի ազատության մասին է խոսվում։ Դա չենք կարողանում հասկանալ...»։

No comments:
Post a Comment