«ԱԶԳ», 19-02-2011- Թուրքական «Դունիա բուլթենի» լրատվական գործակալությունը, վկայակոչելով ադրբեջանական մամուլը, տեղեկացնում է ռազմական բնագավառում Ադրբեջան-Թուրքիա համագործակցության հետագա ամրապնդման մասին: Այս երկու երկրները դեռեւս 1997-ի մայիսի 5-ին Անկարայում ստորագրել էին «Ռազմավարական համագործակցության խորացման» հուշագիր: Սակայն նույն թվին Հարավային Կովկասը «կենսական շահերի գոտի» էր հայտարարել Վաշինգտոնը, եւ անկախ հուշագրից, Թուրքիան մղվել էր երկրորդ պլանՙ զրկվելով Ադրբեջանն ազդեցության տակ վերցնելու հնարավորությունից:
Ահա թե ինչու Ադրբեջան-Թուրքիա ռազմական համագործակցությանն անդրադառնալիս թուրքական լրատվամիջոցը դրա ամրացումը պայմանավորում է ԱՄՆ-ի ազդեցությունից ձերբազատվելու ադրբեջանական որոնումներով, միաժամանակ «ռուսամետ» է համարում Ադրբեջանի ներկա իշխանություններին: Այսինքն, հայտարարելով Հարավային Կովկասը կենսական շահերի գոտի, հակառակ Թուրքիայի հավակնությանը, Ադրբեջանում ազդեցություն է տարածել ԱՄՆ-ը, այնուհետեւ Ռուսաստանին հաջողվել է աստիճանաբար վերականգնել դիրքերը ռուսական գերազդեցության տարածքներում, այդ թվումՙ Ադրբեջանում, եւ դա ակնառու է դարձել հատկապես ռուս-վրացական առճատակման բնույթ ստացած հարավօսական պատերազմից հետո:
Հրապարակման մեջ թուրքական գործակալությունն արծարծում է նաեւ Նախիջեւանում Թուրքիայի ռազմաբազան տեղակայելու, «ղարաբաղյան հնարավոր երկրորդ պատերազմում ռազմական գործողությունները համակարգելու համար թուրք եւ ադրբեջանցի գեներալների համատեղ սպայակույտ» ստեղծելու հավանականության հարցերը: Որքանո՞վ է իրատեսական այս հավանականությունը:
Մինչ հարցին պատասխանելը նշենք թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Ըշըք Քոշաների Բաքու նախատեսվող այցի մասին:
Սա Քոշաների շտաբի պետի պաշտոնում պաշտոնական առաջին այցելությունն է լինելու Ադրբեջան: Քաղաքական դիտորդների կարծիքով, ինչպես «Դունիա բուլթենին» է նշում, Ադրբեջանի զինվորական իշխանությունների հետ հանդիպմանը, Քոշաները կբարձրացնի երկրում թուրքական զորքերի ներկայության հարցը, կողմերն այդ հարցում ամենայն հավանականությամբ կգան համաձայնության, ըստ որի թուրքական ռազմաբազան կտեղակայվի Նախիջեւանում, միաժամանակ կսկսեն ղարաբաղյան հնարավոր երկրորդ պատերազմը վարելու համար թուրք-ադրբեջանական համատեղ սպայակույտ ստեղծելու աշխատանքները:
Տեղեկացնելով այդ մասինՙ թուրքական գործակալությունը հարկ է համարում հիշեցնել Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությանՙ MIT-ի ղեկավար Հաքան Ֆիդանի օրերս Բաքու կատարած երկօրյա այցի մասին, միաժամանակ նշում է ադրբեջանական բանակը դեռեւս խորհրդային տարիներին գեներալի կոչում ստացած սպաներից մաքրելու Բաքվի ջանքերը, ընդգծում, որ իշխանությունները այդ գեներալներին փոխարինում են Թուրքիայում ուսում ստացած սպաներով, եւ ավելացնում. «Ադրբեջանական բանակում Թուրքիայում պատրաստություն անցած սպաների ազդեցության աճը կստեղծի Ադրբեջանում Թուրքիայի ազդեցության հետագա աճի համար անհրաժեշտ նախադրյալներ»:
Թուրքիայի ռազմաուսումնական հաստատություններում պատրաստություն անցած սպաների ազդեցության աճը ադրբեջանական բանակում հիրավի կնպաստի Ադրբեջանում թուրքական պետության ազդեցության աճին: Ինչ վերաբերում է Նախիջեւանում թուրքական ռազմաբազա տեղակայելու եւ ղարաբաղյան երկրորդ պատերազմում ռազմական գործողությունները համակարգելու համար թուրք-ադրբեջանական համատեղ սպայակույտ ստեղծելու հանգամանքներին, ապա հնարավոր են նաեւ դրանք:
Սակայն հնարավոր որեւէ գործողություն ամենեւին էլ պարտադիր չէ, որ իրատեսական լինի: Խնդիրը տվյալ դեպքում ոչ միայն Կարսի պայմանագիրն է, այլեւ Նախիջեւանում թուրքական ռազմաբազայի տեղակայմամբ ուժերի հավասարակշռության խախտումը ողջ Հարավային Կովկասում: Այլ կերպ, նախքան ռազմաբազա տեղակայելը դրան պետք է համաձայնություն տան Կարսի պայմանագրի կողմ երկրները, առավել եւս հարավօսական պատերազմից հետո Հարավային Կովկասում ռուսական գերազդեցության երբեմնի տարածքները վերականգնող Ռուսաստանը:
Այսինքնՙ Անկարան ռազմաբազայի տեղակայման հարցը պարտադիր պետք է համաձայնեցնի Մոսկվայի հետ: Թեեւ էներգետիկայի բնագավառում ռուսական գազից լուրջ կախվածության մեջ գտնվող Թուրքիան մրցակից չէ Ռուսաստանի համար, սակայն ռազմաբազան խուսանավելու, հետեւաբար ավելի անկախ գործելու հնարավորություն կտա Ադրբեջանիՙ հարավօսական պատերազմին հաջորդող քաղաքական զարգացումների ազդեցության տակ «ռուսամետ» դարձած իշխանություններին: Մինչդեռ դա հակասում է ռուսական գերազդեցության տարածքների վերականգնման Մոսկվայի տրամադրություններին:
Ստեղծվելու դեպքում թուրք-ադրբեջանական համատեղ սպայակույտը նույնպես կմեծացնի Ադրբեջանի հնարավորությունները, սակայն ղարաբաղյան հիմնահարցը զենքի ուժով լուծելու շուրջը դեռեւս 1994-ին բարձրացված վայնասունի առումով: Քանի դեռ հիմնահարցի կարգավորման միջազգային ջանքերը ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներիՙ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի նախաձեռնությամբ, թուրք-ադրբեջանական սպայակույտի հրամանատարությամբ պատերազմական որեւէ գործողություն իրականացնելու դեպքում Թուրքիան եւ Ադրբեջանը ոտնձգություն են կատարելու այդ նախաձեռնության դեմ: Մինչդեռ, ինչպես ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան, այնպես էլ Ռուսաստանը, քաջ գիտակցում են նախաձեռնության կարեւորությունը քաղաքականության մեջ, ուստի հազիվ թե դա զիջեն ուրիշին, առավել եւս հանդուրժեն դրա դեմ ոտնձգությունը, հատկապես Թուրքիայի եւ Ադրբեջանի նման պետությունների:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments:
Post a Comment