Իրանի իշխող վարչակարգի հազարավոր կողմնակիցներ Թեհրանում ուրբաթ փողոց դուրս եկան՝ պահանջելով մահապատժի ենթարկել ընդդիմության առաջնորդներ Միրհոսեյն Մուսավիին և Մեհդի Քարրուբիին։ Նմանատիպ կոչեր են հնչել նաև մայրաքաղաք թեհրանում ուրբաթօրյա աղոթքի ժամանակ:Իշխանությունների կողմից կազմակերպված «ատելության ցույցը» պատասխան էր ընդդիմության կողմից երկուշաբթի կազմակերպած հակակառավարական ցույցի, որի ժամանակ զոհվեց երկու մարդ։ Ուրբաթօրյա աղոթքի ժամանակ Այաթոլահ Ջանաթին հայտնեց որ ընդդիմության առաջնորդներ Մուսավին և Քարրուբին բանտարկվելու են տնային բանտում։ Ջանաթին հայտնեց որ ընդդիմության առաջնորդները լրիվորեն մեկուսացվելու են աշխարհից, անջատվելու է նրանց հեռախոսկապը ու ինտերնետը:
Իրանի գերագույն դատական մարմնի ղեկավար այաթոլլա Ամոլի-Լարիջանին նաեւ հաստատել է, որ Մուսավիի և Քարրուբիի նկատմամբ միջոցներ կկիրառվեն, ինչպես նաև կարգելափակվեն հաղորդակցման միջոցները, որոնք հնարավորություն են տալիս ընդդիմությանը տարածել իրենց հայտարարությունները։

No comments:
Post a Comment