News.am. 31-1-2011- Արիֆ Ջավադովը, որը համաձայնել խաղալ ռեժիսոր Արիկ Մանուկյանի «Ընդհատված երգ» ֆիլմում, ստիպված կլինի փոփոխության ենթարկել արտաքինը եւ փախչել Եվրոպա։ Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը հայտնում է, որ օրերս Ջավադովը հանդիպել է Սոչիի «ТВ3В» հեռուստաընկերության ղեկավար Վալերի Սարգսյանի հետ, որտեղ քննարկվել են դերասանի պայմանագրի ֆինանսական, ինչպես նաեւ Արիֆ Ջավադովին ադրբեջանական հնարավոր հարձակումներից զերծ պահելու ուղղությամբ երաշխիքների վերաբերյալ հարցերը։Ինչպես արդեն հայտնել էլ NEWS.am-ը «Ընդհատված երգ» ֆիլմի սյուժեով Ղարաբաղում մարտական գործողությունների ժամանակ միեւնույն փոսի մեջ են ընկնում հայ ու ադրբեջանցի։ Հայտնվելով անհուսալի իրավիճակում՝ փոսում գերի ընկածների միջեւ երկխոսություն է ծավալվում: Յուրաքանչյուրը սկսում է պատմել իրեն ցավ պատճառող խնդիրների մասին։ Հայի կերպարը մարմնավորում է հայ դերասան, իսկ ադրբեջանցունը՝ ադրբեջանցի դերասան:
Ֆիլմի հովանավորները Մոսկվայում բնակվող երկիտասարդ հայեր են։ Արիկ Մանուկյանի խոսքով, ֆիլմը նկարահանելու գաղափարը ի հայտ է եկել երկու տարի առաջ։
Նկարահանումները սկսվել են անցյալ տարի՝ 2010 թվականի աշնանը:
Ֆիլմի պրոդյուսեր Աշոտ Պողոսյանի խոսքով՝ ֆիլմը պատրաստ կլինի այս տարվա մայիսի վերջին։ Պրեմիերան նախատեսվում է Մոսկվայում` Կինոյի տանը։ Պլանավորվում է ֆիլմը ցուցադրել նաեւ Հայաստանում, Ադրբեջանում, ԱՄՆ-ում, Վրաստանում, Թուրքիայում, Հնդկաստանում, Մերձավոր Արեւելքում եւ բալկանյան որոշ երկրներում։ Ցուցադրությունը, ըստ ամենայնի, տեղի կունենա ամռանը:
No comments:
Post a Comment