HayNews.am. 19-2-2011- WikiLeaks-ի հերթական հրապարակումներից մեկը լույս է սփռում Իրաքի պատերազմից առաջ Միացյալ Նահանգների և Թուրքիայի «սակարկումների» վրա:Ինչպես փոխանցում է Milliyet-ը, 2002 թվականի դեկտեմբերի 9-ին Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարի այն ժամանակվա տեղակալ Փոլ Վոլֆովիցի և Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Աբդուլլահ Գյուլի միջև բանակցություններ են ընթացել` կապված իրաքյան պատերազմին թուրքերի մասնակցության հետ:
Բանակցությունների ընթացքում ամերիկյան կողմը Թուրքիային պատերազմին մասնակցելու դիմաց առաջարկել է առնվազն 2 մլրդ դոլար գումար: Բացի առձեռն գումարից, ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը թուրքական կողմին առաջարկել է նաև մի շարք լուրջ տնտեսական արտոնություններ:
Սակայն Գյուլը հանկարծակիի է եկել, քանի որ ամերիկացիներն Անկարային մինչ շաբաթվա վերջն են ժամանակ տվել: Վերջինս ժամանակ է խնդրել առաջարկ ավելի մանրակրկիտ քննելու համար:

No comments:
Post a Comment