HayNews.am. 28-3-2011- Այսօր տեղի կունենա Պոլսում լույս տեսնող «Ակօս» պարբերականի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատական նիստը: Այս մասին հայտնում է թուրքական «Բիանեթ» կայքը:Դինքի սպանության գործը քննող Ստամբուլի ծանր հանցագործությունների գծով 14-րդ դատարանում ներկա կլինի նաև Փարիզի իրավաբանների միության պատվիրակությունը:
Սպասվում է, որ դատարանում կբարձրացվի «Աքբանկ»-ի անվտանգության տեսախցիկների կողմից արված տեսագրության մոնտաժված լինել-չլինելու հարցը: Նշենք, որ Դինքի սպանության գործում կարևոր նշանակություն ունեցող այդ տեսագրությունների քննությամբ զբաղվում է Թուրքիայի գիտա-տեխնիկական հետազոտությունների խորհուրդը:
«Հրանտ Դինքի ընկերներ» կոչվող խումբն այսօր ևս դատարանի մոտ ցույց է անում` պահանջելով արդարություն: «Արդեն 4 տարի 3 ամիս է անցել: Մարդասպանին ճանաչում ենք: Արդարություն ենք պահանջում»,-նշում են բողոքի ակցիայի մասնակիցները:
Հիշեցնենք, որ Պոլսում հրատարակվող երկլեզու «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքը սպանվել է Շիշլի թաղամասում գտնվող խմբագրատան առջև, 2007 թ.-ի հունվարի 19-ին: Թեև խոսուն ապացույցներին, Դինքի մարդասպանը՝ Օգյուն Սամասթը և նրա հանցակիցներ Յասին Հայալն ու Էրհան Թունջելը դեռ չեն ստացել իրենց արժանի պատիժը: Թուրքական դատարանը դանդաղկոտություն և անվճռականություն է ցուցաբերում, ինչի համար քննադատության է արժանացել ոչ միայն միջազգային հանրության, այլ նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից:
Նշենք նաև, որ 55-ամյա հայ լրագրողի սպանությունից առաջ թուրքական իշխանությունները հասցրել էին նրան մեղավոր ճանաչել Թուրքիայի Քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածով:

No comments:
Post a Comment