Tuesday, April 12, 2011

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ

Ապրիլի 11-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց հանդիպեց Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլին (Brian Fall):
Զրուցակիցներն անդրադարձան երկու երկրների իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առեւտրատնտեսական համագործակցության խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերին:
Էդվարդ Նալբանդյանն ու Բրայան Ֆոլը հանգամանալից քննարկեցին մի շարք միջազգային հարցեր, Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրները եւ զարգացումները, մասնավորապես ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ներկա փուլը: Այս ենթատեքստում՝ երկուստեք վերահաստատվեց, որ ղարաբաղյան հիմնախնդիրի խաղաղ լուծումն այլընևրանք չունի, ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

No comments:

Post a Comment