
Իրանի բանակի օրը կցուցադրվեն անօդաչու ինքնաթիռների, հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերի կատարելագործման, ինչպես նաև էլեկտրոնային պայքարի, ռադիոկապի ոլորտի Իրանի ԶՈՒ կարևոր մի շարք ձեռքբերումները: Միևնույն ժամանակ Իրանի զինված ուժերն ընթացիկ տարում նախատեսում են անցկացնել 2 զորավարժություն:
Այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության փոխանցմամբ` տեղեկացրել է Իրանի բանակի ցամաքային ուժերի հրամանատար, գեներալ Ահմադ Ռեզա Փուրդասթանը:
No comments:
Post a Comment