Wednesday, April 13, 2011

Ինչպե՞ս են պարգևատրում Թուրքիայի առաջին տիկնոջ կյանքը փրկողներին

HayNews.am. 13-4-2011- Թուրքիայի առաջին տիկին Հայրուննիսա Գյուլին մահվանից փրկած թիկնապահները 2000-2500 դոլար պարգևավճար կստանան, հայտնում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:
Գյուլի կնոջը հսկող թիկնապահները ներկայացնում էին ոստիկանության հատուկ ծառայությունը: Ոստիկանությունն էլ որոշել է պարգևավճար տրամադրել իր 6 աշխատակիցներին, որոնք կարողացել են փրկել նախագահի տիկնոջը:
Հիշեցնենք, որ մարտի սկզբներին Անկարայի «Էսենբողա» օդանավակայանից նախագահական նստավայր ուղևորվելու ժամանակ, երբ Հայրունիսսային տեղափոխով ավտոմեքենան սլացել է 90 կմ/ժ արագությամբ, վարորդը կորցրել է գիտակցությունը:
Վարորդի կողքին նստած թիկնապահը կարողացել է ժամանակին արձագանքել, կանգնեցնել մեքենան և փրկել Գյուլի կնոջ կյանքը:
Դեպքից հետո Հայրունիսսան հայտնվել է շոկային վիճակում և դիմել է բժիշկների օգնությանը:

No comments:

Post a Comment