News.am. 07-05-2011- Պարբերականը զրուցել է թուրքական «Today’s Zaman»-ի մենեջեր-խմբագիր Ջելիլ Սայիրի հետ: Ներկայացնում ենք մի հատված զրույցից: Ոչ վաղ անցյալում 2 երկրների միջեւ արձանագրություն ստորագրվեց, որտեղ խոսվում էր նաեւ սահմանի բացման մասին: Դուք ինչպե՞ս անդրադարձաք դրան:
Մենք այն լուսաբանեցինք իբրեւ պատմական իրադարձություն: Դա նաեւ դրական զարգացում էր, դա կարող էր օգնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ԼՂ-ի կոմֆլիկտի լուծմանը: Բայց իրական քաղաքականությունը չհետեւեց այս ճանապարհին: Զարմանալի չէր, որովհետեւ այս հարցի մեջ ներգրավված են մի քանի այլ գործող անձինք: Նրանցից ոմանց դա դուր չեկավ:
Նախքան արձանագրությունների ստորագրումը երկու երկրները հայտարարում էին, թե նախապայմաններ չկան արձանագրությունների ստորագրման համար: Մի քանի օր առաջ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանն էլ հայտարարեց, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանները կբացվեն, եթե հայերի եւ ադրբեջանցիների միջեւ առկա հիմնախնդիրը լուծվի: Ինչպե՞ս բացատրեք դա:
Զարմանալի չէր, քանի որ մինչ այդ էլ Էրդողանը նման հայտարարություններ արել էր: Իրականությունը դա է, եւ յուրաքանչյուրը պետք է շատ լավ հասկանա, որ առանց Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խնդրի լուծման` դժվար կլինի որեւէ քայլ անել արձանագրություններում:
Կարծում եմ` եթե Երեւանը ցանկանում է Թուրքիայի կողմից որեւէ նոր քայլ, պետք է ադրբեջանական տարածքների հարցում քայլեր ձեռնարկի:
Ձեր կարծիքով` հարցն ինչպե՞ս պետք է լուծվի: Ադրբեջանական կողմը պարբերաբար ռազմատենչ հայտարարություններով է հանդես գալիս: Թուրքիան իր եղբայր պետությանը չի դավաճանում, այո՞:
Իմ կարծիքով` եթե բանաձեւը Թուրքիայի եւ Հայաստանի, Ադրբեջանի եւ Հյաստանի միջեւ զուգահեռներով տարվի, ապա այն լուծումներ կբերի: Թվում է` ինչ-որ բան սխալ է ընթանում: Առավել քան ակնհայտ է`որքան Հայաստանն ադրբեջանական տարածքների օկուպացիայի հարցում լուծման որեւէ քայլ չառաջարկի, այնքան Բաքուն ավելի շատ կկենտրոնանա ռազմական գործողությունների վրա, որի աճող ուժը պայմանավորված է նավթով: Այս տեսանկյունից վստահ չեմ, թե երկարաժամկետ հեռանկարում Երեւանի համար արդյո՞ք լավ գաղափար է ավելի շատ զիջումներ անել Ռուսաստանին, թե՞ ոչ: Դա պարադոսք է Հայաստանի համար: Որքանով ես եմ հասկանում` Թուրքիան չի ցանկանում պատերազմ տարածաշրջանում: Թուրքիայի նպատակը տնտեսութայն կայուն աճն է: Բայց, ինչպես վերը հիշատակեցի, տարածաշրջանում կան այլ կատարողներ, որոնք, վստահ չեմ, արդյո՞ք երջանիկ կլինեն, եթե դա (խոսքը պատերազմի մասին է) պատահի:

No comments:
Post a Comment