«Report.am», 07.05.2011: Այսօր Դյուսելդորֆի Tonhalle երաժշտական արենայում տեղի կունենա "Եվրատեսիլ-2011" երգի մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը: Մրցույթի սկիզբը կազդարարեն Դյուսելդորֆի քաղաքապետ Դիրկ Էլբերսը եւ "Եվրատեսիլի" գործադիր տնօրեն Ջոն Օլա Սենդը, ովքեր պաշտոնապես կողջունեն մասնակից 43 երկրների ներկայացուցիչներին:
Նշենք, որ "Եվրատեսիլի" կիսաեզրափակիչ եւ եզրափակիչ փուլերը տեղի կունենան մայիսի 10, 12 եւ 14-ին Arena մարզադաշտի տարածքում:
"Եվրատեսիլ-2011"-ում Հայաստանը ներկայացնում է Էմմին` "Բում-բում" երգով:
Նշենք, որ "Եվրատեսիլի" կիսաեզրափակիչ եւ եզրափակիչ փուլերը տեղի կունենան մայիսի 10, 12 եւ 14-ին Arena մարզադաշտի տարածքում:
"Եվրատեսիլ-2011"-ում Հայաստանը ներկայացնում է Էմմին` "Բում-բում" երգով:

No comments:
Post a Comment