Մի քանի օր առաջ ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի գործողություն էին իրականացնում ջերմոցային տնտեսությամբ զբաղվող ձեռներեցները։ Նրանք բողոքում էին Թուրքիայից չմաքսազերծված բանջարեղենի ներմուծման դեմ: Նրանց խոսքերով՝ եթե,օրինակ, թուրքական լոլիկը մաքսազերծվի, ապա Հայաստանում այն պետք է վաճառվի 800 դրամով, սակայն այժմ այն արժե 500 դրամ: Նրանք պնդում էին, որ ներկրողի և տեղական արտադրողի միջև գոյություն ունեն անհավասար մրցակցային պայմաններ:Ի պատասխան՝ Պետական եկամուտների կոմիտեից պարզաբանել էին, որ առանց մաքսային ձևակերպումների բանջարեղենի ներմուծումը բացառվում է:
Իսկ երեկ կայացած ՏՄՊՊՀ նիստում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի հնարավոր խախտումների առնչությամբ, որոշվել է լայնածավալ ուսումնասիրություն սկսել Թուրքիայից բանջարեղեն ներմուծող ընկերությունների գործունեության նկատմամբ: Հանձնաժողովից տեղեկացնում են, որ մանրամասն կուսումնասիրվեն թե՛ տեղական արտադրողների, թե՛ ներմուծողների, և թե՛ ՊԵԿ-ի ներկայացրած տեղեկատվությունները և արդյունքների մասին կտեղեկացվի հանրությանը:
No comments:
Post a Comment