«Tert.am», 05.05.2011: Կիպրոսում մայիսի 22-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն տարբեր կրոնական համայնքներ ներկայացնող թեկնածուներ, այդ թվում` հայեր։ Այս մասին գրում է թուրքական «Սաբահ» օրաթերթը։
Ինչպես տեղեկացրել է Կիպրոսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Լազարոս Սավիդիսը, Կիպրոսի խորհրդարանի 56 տեղի համար պայքարելու է 412 թեկնածու։
Կիպրոսի գլխավոր դատախազի թույլտվությամբ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է նաև ցեղապաշտական հայացքներով հայտնի «Ազգային ժողովրդական ճակատ» կուսակցությունը (ELAM), ինչն առաջ է բերել թուրքերի դժգոհությունը։
«Սաբահը» գրում է, թե ELAM–ը ժամանակին հարձակումներ է իրականացրել ինչպես կիպրացի թուրքերի, այնպես էլ կղզում բնակվող այլ օտարազգիների դեմ։ Պարբերականը նշում է, որ ամիսներ առաջ Կիպրոսում FIBA EuroChallenge գավաթի տղամարդկանց առաջնության ժամանակ թուրքական «Փընար Քարշըյաքա» և կիպրական «Ապոել» թիմերի հանդիպման ժամանակ թուրք մարզիկների վրա հարձակումն իրականացվել էր հենց ELAM–ի նախաձեռնությամբ։
Ի դեպ նշենք, որ այդ ժամանակ թուրքական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ խաղի ընթացքում հույն մարզասերները թուրք բասկետբոլիստներին «սադրել էին ցեղապաշտական բացականչություններով, Հայաստանի դրոշներով և հայամետ կարգախոսներով»։ Իսկ խաղի ավարտին հույները մահակներով և քարերով հարձակվել էին թուրք բասկետբոլիստների վրա և ծեծելով նրանց՝ ուղեկցել մինչև հանդերձարան։

No comments:
Post a Comment