Friday, May 6, 2011

Բաքվում տեղի է ունենում «Ազատություն հիջաբին» ակցիան. Ոստիկանները հարվածում են ցուցարարների գլխին

News.am. 6-5-2011- Ադրբեջանի կրթության նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիա է ընթանում միջնակարգ դպրոցներում հիջաբների կրումն արգելող որոշման դեմ:
Ինչպես հաղորդում է SalamNews-ը, նախարարության շենքի առաջ հավաքվել են շուրջ հազար պատանիներ ու աղջիկներ: Նրանք վանկարկում են. «Ազատություն հիջաբին», «Մենք չենք ճնշվի եւ չենք ենթարկվի ճնշմանը», «Նախարարին` հրաժարական»: Բողոքի ակցիայի վայր են բերվել ոստիկանական ուժեր, արդեն կան տասնյակ ձերբակալվածներ:
Ոստիկանությունն ուժ է կիրառել` հարվածներ հասցնելով որոշ ցուցարարների գլխին: Կան վիրավորներ` լուրջ վնասվածքներով: Հավատացյալները թույլ չեն տվել ձերբակալել բողոքի ակցիային միացած կանանց, նրանց հեռացրել են դեպքի վայրից:
Ներկայումս տարածքն ամբողջությամբ շրջափակված է ոստիկանների կողմից:

No comments:

Post a Comment