Friday, May 6, 2011

Իրանի խորհրդարանը բացատրություն է պահանջում նախագահ Ահմադինեժադից

Tert.am. 6-5-2011- Իրանի խորհրդարանի անդամները պատրաստվւմ են Մեջլիս կանչել երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին և բացատրություն պահանջել նրա քաղաքականության որոշ ասպեկտների շուրջ, հաղորդում է Mehr գործակալությունը։
Դրա համար պատճառ է հանդիսացել վերջերս Ահմադինեժադի և Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Խամենեիի միջև տարաձայնությունները՝ կապված ազգային անվտանգության նախարար Հեյդար Մուսլեհիի պաշտոնազրկման հետ։
Գործակալությունը հայտնում է, որ 90 օրենսդիրներ պետիցիա են ստորագրել՝ պահանջելով Ահմադինեժադին կանչել խորհրդարան և բացատրություն պահանջել։ Նախքան պաշտոնական հաստատումը, փաստաթուղթը պետք է ներկայացվի Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիին, ասվում է հաղորդագրության մեջ։
Ապրիլին Մուսլեհին հրաժարականի դիմում էր ներկայացրել, որն Ահմադինեժադն ընդունել էր, սակայն Խամենեին Մուսլեհիին դարձյալ վերադարձրեց իր պաշտոնին։
Դրանից հետո Ահմադինեժադը մեկ շաբաթ բացակայեց և աշխատանքի անցավ միայն մայիսի 2-ին։ Նա հերքեց տարաձայնությունների շուրջ բոլոր լուրերը՝ չբացատրելով իր բացակայության պատճառը։

No comments:

Post a Comment