«Tert.am», 04.05.2011: Այսօր հարձակման է ենթարկվել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ավտոշարասյունը, ինչի հետևանքով, ըստ նախնական տվյալների, զոհվել է մեկ և վիրավորվել երկու ոստիկան։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հարձակումն իրականացվել է այն պահին, երբ Թուրքիայի վարչապետի ավտոշարասյունը ոստիկանության մեքենաների ուղեկցությամբ Անկարա էր վերադառնում Քասթամոնու քաղաքից, որտեղ Էրդողանը հանդիպում էր ունեցել ընտրողների հետ։
Անհայտ անձինք ինքնաձիգերից հանկարծակի կրակ են բացել և նռնակներ նետել ավտոշարասյան վրա, ինչի հետևանքով ոստիկանական մեքենաներից մեկը բռնկվել է։ Էրդողանի թիկնազորի անդամներն ու ոստիկանները պատասխան կրակ են բացել, որից հետո անհայտ անձինք դեպքի վայրից դիմել են փախուստի:
Թուրքական ԶԼՄ–ների փոխանցմամբ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Քասթամոնուի հանրահավաքից հետո ուղղաթիռով մեկնել է Ամասիա։
Այժմ իրավապահներն օպերատիվ միջոցառումներ են իրականացնում հարձակում իրականացրած անձանց հայտնաբերելու և ձերբակալելու առնչությամբ։
Դեպքի առնչությամբ այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։

No comments:
Post a Comment