News.am. 6-5-2011- Եվրոպայի Խորհուրդն ու Եվրամիությունը պաշտոնապես սկսել են իրականացնել նախագծերի շարք 4 միլիոն դոլար արժեքով` «Արեւելյան գործընկերության մասնակից երկրներում ժողովրդավարությունն առաջ մղելու համար»:Նախագծերը միտված են Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում բարեփոխումների ընթացքին աջակցելուն:
Բացի այդ, այն նպատակ ունի մոտեցնել այդ երկրները Եվրոպայի խորհրդին եւ ԵՄ չափորոշիչներին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են դատական բարեփոխումների անցկացումը, պայքարը կիբերհանցագործությունների եւ կոռուպցիայի դեմ: Նախագծերն իրականացվելու են 30 ամսվա ընթացքում:

No comments:
Post a Comment