«Tert.am», 07.05.2011: Ադրբեջանի դպրոցական հաստատություններում խստորեն պետք է հետևել հիջաբ կրելու արգելքին։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, այս մասին լրագրողներին ասել է Միլիի Մեջլիի փոխխոսնակ Բահար Մուրադովան։ Նա նշել է, որ ցույցերի, զանգվածային ակցիաների անցկացումը օրենքի շրջանակներում է. այս կամ այն կերպով սեփական կամքի արտահայտումը յուրաքանչյուր ադրբեջանցու իրավունքն է։
«Նմանատիպ ցույցերը, եթե դրանք անցկացվեն օրենքով, կարելի է անվանել նորմալ երևույթ։ Հիջաբի դեմ անցկացվող ցույցերի իմաստն ինձ հասկանալի չէ»,- ասել է նա։
Մուրադովան ասել է, որ Ադրբեջանում հիջաբն արգելող օրենք կամ որևէ կարգադրություն չկա։ «Հիջաբ կրելը յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է։ Ինչ վերաբերում է դպրոցական համազգեստ կրելուն, սա արդեն այլ հարց է։ Կարծում եմ, որ ուսումնական հաստատություններում հիջաբ կրելու արգելքը խստորեն պետք է պահպանվի»։
Երեկ Ադրբեջանի կրթության նախարության շենքի դիմաց շուրջ 150 մարդ բողոքի ցույց է անցկացրել դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմ։
Ադրբեջանի կրթության նախարար Միսիր Մարդանովի 2010թ. նոյեմբերի հրամանով միջնակարգ դպրոցներում սովորող աշակերտները պետք է դպրոց հաճախեն միանման դպրոցական համազգեստով, որն իր մեջ հիջաբ չի նախատեսում։

No comments:
Post a Comment