Saturday, May 7, 2011

Հայաստանի ու Արցախի նախագահները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքը

Panorama.am. 07-05-2011-Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 7-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Արցախի նախագահի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ նախագահները քննարկել են երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Երկուստեք նշվել է, որ ներհայկական կապերի շարունակական ընդլայնումն ու խորացումը հանդիսանում է Հայաստանի և Արցախի պետականաշինության կարևորագույն հիմքերից և զարգացման գրավականներից մեկը:

Բակո Սահակյանն ու Սերժ Սարգսյանն անդրադարձ են կատարել նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին:

Հանդիպմանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը:

No comments:

Post a Comment