«Lragir.am», 05.05.2011: Հարցազրույց Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ, Մատենադարանի նախկին փոխտնօրեն Արշակ Բանուչյանի հետ
- Մեր վերջին հարցազրույցում Դուք ասել էիք, որ քաղաքացիական անհնազանդության ձեւը, ժամանակն ու կոնկրետ գործողությունների ընթացքը կորոշի ժողովուրդը` ապրիլի 28-ին, Կոնգրեսի կողմից հրավիրված հանրահավաքի ժամանակ: Սակայն հանրահավաքում բոլորովին այլ բան տեսանք` մարդկանց մի մասը ցանկանում էր անժամկետ նստացույց անցկացնել, բայց Կոնգրեսի ղեկավարությունը համոզեց, որ չարվի նստացույց: Ինչով է պայմանավորված Կոնգրեսի այդ մարտավարությունը:
- Արտառոց ոչինչ տեղի չի ունեցել: Նախկինում էլ եղել են հանրահավաքներ, երբ հասարակությունը արագ, վճռական գործողություններով իշխանափոխության կողմնակից լինելով, դժկամությամբ է ընդունել ասենք հանրահավաքների միջեւ երկարատեւ դադարները: Բայց անյուամենայնիվ Կոնգրեսի որոշումը ընդունել է եւ հետագա օրերին կշռադատելով կատարված քայլի օգտակարությունն ու արդարացի լինելը նորից եկել է հանրահավաքի: Ոմանք կարող են բացատրել թե ճարահատյալ են գալիս, որովհետեւ կյանքի պայմաններն ավելի ու ավելի են ծանրանում, իսկ ուրիշ քաղաքական ուժի մեջ չեն տեսնում այն հետեւողականությունը, որն ունի Կոնգրեսը: Գուցե սա էլ է պատճառ կամ մեկնաբանություն: Բայց այս երեւույթի հիմնական բացատրությունն այն է, որ Հայաստանում Կոնգրեսի շնորհիվ քաղաքական նոր հարթություն, մշակույթ է ստեղծվում ու ձեւավորվում, որի հիմնական դերակատարը ժողովուրդն է: Կոնգրեսը խոսում է ժողովրդի հետ, բանավիճում է ժողովրդի հետ, իր որոշումները կայացնում է ժողովրդի հետ: Երբեք չի զբաղվել ու չի զբաղվում ամբոխավարությամբ, չի փորձում հաճոյանալ: Հասարակությանը թյուրիմացության ու մոլորության մեջ գցելով քաղաքական էժանագին վարկ չի հետապնդում: Այլ, երբեմն նույնիսկ ի վնաս իրեն, հակադրվում է հասարակական կարծիքին, փորձում բացատրելով համոզել իր տեսակետը, երբ դրա պահանջը զգացվում է: Այնպես որ Կոնգրեսի մարտավարությունը չի փոխվել:
Ուրիշ հարց է, թե ինչու է ժողովուրդ-Կոնգրես գործակցությունից խուճապի մատնվել քաղաքական դաշտը: Որովհետեւ քաղաքական պայքարի նախկին ձեւաչափը, հարթությունը` որին իրենք սովոր էին, եւ որտեղ ժողովուրդը լուսանցքում էր հայտնվել, իսկ ներքաղաքական հարաբերություններն ու պետության ճակատագիրը որոշվում էին իշխանությունը բռնությամբ ու կեղծիքներով զավթած անձանց եւ քաղաքական հոսանքների կուլիսային առեւտրի, քաղաքական աճպարարության խորշերում, - ահա այս ձեւաչափը փոխվել է: Այսօր ժողովուրդը, Հայաստանի քաղաքացիական հասարակությունը իր ձեռքն է նորից վերցնում ներքաղաքական կյանքի ղեկն ու դառնում է նրա հիմնական դերակատարը: Ասել է թե ժողովուրդը նորից դառնում է իր պետության տերը: Եւ սա համաժողովրդական շարժման անշրջելի եւ ամենանշանակալի նվաճումն է: Հասարակության ոչ մի անդամ իրավունք չունի նահանջելու եւ զիջելու իր նվաճած դիրքերը: Իշխանափոխությունից հետո էլ նա պետք է քաղաքացու իր դիրքերում մնա: Մասնակցի պետության կառավարմանը` ընտրություններից բացի նաեւ հասարակական գործուն էությամբ, հասարակական վերահսկողական մարմինների միջոցով, պետական, գերատեսչական մարմինների հետ շփումներում իր կեցվածքով: Իշխանությունները մշտապես պետք է զգան ժողովրդի շնչառությունն իրենց թիկունքում: Միայն այդպիսի իշխանությունը կարող է լինել օրինական, ներսում արդար, իսկ արտաքին հարաբերություններում ուժեղ: Ժողովուրդը պետք է տեր կանգնի իր ազատություններին ու իրավունքներին, գիտակցի իր պատասխանատվությունը պետության հանդեպ: Սահմանադրությունն իբրեւ հանրության համակեցության հիմնարար համաձայնագիր, քաղաքացիական համերաշխության եւ համաձայնության «հավատո հանգանակն» է: Սա է Հայաստանի հանրապետության քաղաքացու կենսակերպը: Եւ այսօր ձեւավորվել ու ձեւավորվում է հենց այսպիսի հասարակություն: Ձեւավորվում է իր իրավունքները ոտնահարած, իշխանությունը զավթած վարչախմբի հետ առճակատմամբ, քաղաքացիական դիմադրությամբ:
Ինչ վերաբերում է ապրիլի 28-ի հանրահավաքի որոշմանը: Ի՞նչ տեղի ունեցավ: Այո, հանրահավաքի մասնակիցների մի ստվար զանգված դժգոհությամբ, բայց ընդունեց Կոնգրեսի որոշումը: Հանրահավաքին հաջորդած երթի ընթացքում, նաեւ Ազատության հրապարակ վերադարձին Կոնգրեսի գրասենյակի եւ քաղխորհրդի անդամներն ու ակտիվիստները տեւական նստացույցի պատրաստ հանրահավաքի մասնակիցներին երկար ժամանակ համոզում էին եւ համոզեցին կայացրած որոշման կարեւորությունն ու արդարացիությունը: Համենայն դեպս նստացույց չեղավ: Հանրահավաքի հաջորդ օրվանից իսկ Կոնգրեսի հասցեին հնչող քննադատությունների տարափի ներքո մեր դժգոհ համակիրների մեծ մասը ճիշտ գնահատեց կայացրած որոշումը: Եթե տեւական նստացույցի գնար Կոնգրեսը, ո՞ւմ ջրաղացին էր ջուր լցնելու: Հիմա էլ ասելու էին թե քաղբանտարկյալները միայն պատրվակ է՞ին, Կոնգրեսը հենց տեսավ իշխանությունները պատրաստ են ազատելու, կտրուկ սրացմա՞ն գնաց: Ինչ որ է: Ինչքան էլ որ ջանան ցույց տալ թե հանրահավաքի եկած Կոնգրեսի համակիրների սպասելիքները չեն արդարացել, ժամանակն ամեն ինչ իր տեղն է դնելու:
Ես հասկանում եմ արագ, ամեն գնով իշխանափոխության ձգտող մեր համաքաղաքացիներին: Ժողովրդի համբերության բաժակն իսկապես լցվել է: Եւ սա պարապ խոսքեր չեն: Նույնսիկ կույրը չի կարող չտեսնելու տալ, թե ինչ չարքաշ կյանքով է ապրում մեր ժողովուրդը: Սպառվել են ժողովրդի կենսական հնարավորությունները, ինչպես ասում են «հազիվ ծայրը ծայրին են հասցնում»: Մի օր հասարակության մեջ կարող են համոզիչ դառնալ ոչ սահմանադրական ճանապարհով, բռնությամբ իշխանափոխություն իրականացնելու քարոզները: Եւ այդ ժամանակ ժողովրդի ցասման ալիքը կսրփի կտանի ամեն ինչ: Այդ ճանապարհը մեր պետության համար կործանարար հետեւանքներ կունենա: Ոչ սահմանադրական ճանապարհով սահմանադրական կարգեր չեն վերականգնում: Սա պետք է բոլորը լավ գիտակցեն: Ընդ որում վճռական քայլեր չկատարելու մեջ մեղադրողների մի մասը նրանք են, ովքեր Կոնգրեսին ոչ վաղ անցյալում մեղադրում էին անհանդուրժողականության, հասարակությունը պառակտելու, ատելություն սերմանելու եւ այլ մեղքերի մեջ: Ապրիլի 28-ի դժգոհությամբ ժողովուրդը ցույց տվեց իր վճռական գործողությունների դիմելու պատրաստակամությունը: Սա մի ակնառու դաս է, սթափության ահազանգ բոլորի համար: Հատկապես վարչախմբի, Կոնգրեսին անվճռականության մեջ մեղադրողների, «պղտոր ջրում ձուկ որսացողների» համար: Քանի դեռ առանց բռնության, սահմանադրական ճանապարհով սահմանադարական կարգեր վերականգնելու գեթ մեկ հնարավորություն կա, պետք է այդ հնարավորությունը չկորցնել:
- Եթե մինչեւ հաջորդ հանրահավաքը ազատ արձակվեն քաղբանտարկյալները, դրանից հետո ինչ է լինելու: Երկխոսություն ասվածն ինչպես եք պատկերացնում, քանի որ հասարակությանն ավելի շատ հուզում են շոշափելի արդյունքները, այլ ոչ թե քաղաքական գործընթացները:
- Ինչ ասել է «հասարակությանն ավելի շատ հուզում են շոշափելի արդյունքները, այլ ոչ թե քաղաքական գործընթացները»: Ինչպես կարելի է «շոշափելի արդյունքների» հասնել առանց քաղաքական գործընթացների: Քաղաքական գործընթացները, քաղաքացիական ակտիվությունն ու հանրահավաքներին մասնակցությունն է որ շոշափելի արդյունքի է բերում: Իսկ երկխոսությունն ինքնին թե շոշափելի արդյունք է, թե քաղաքական գործընթաց: Կարծում եմ դեռ վաղ է խոսել թե ինչպես, ինչ ձեւով կլինի երկխոսությունը: Մարտի 1-ի հանրահավաքը իր որոշմամբ, վերջին 15-րդ կետով Կոնգրեսին լիազորել է երկխոսություն սկսել իշխանությունների հետ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու օրակարգով: Մի բանում մեր ժողովուրդը վստահ կարող է լինել: Որքան էլ փորձեն իշխանության եւ հասարակության երկխոսության գաղափարը խեղաթյուրեն, Կոնգրեսը բաց երկխոսության է գնալու եւ իրեն լիազորած մարմնին` ժողովրդին մշտապես հաշվետու է լինելու, եւ դրանով իրեն վստահող հասարակության շարքերն էլ ավելի ստվարանալու են: Կարծում եմ երկխոսության ձեւի մասին դատողություններում պետք չի շտապել: Թող բոլոր քաղբանտարկյալներն ազատության մեջ լինեն, գան եւ մայիսի 31-ին հարթակից ժողովրդին ողջունեն, հետո ժողովրդի հետ կորոշվի երկխոսության հետ կապված բոլոր հարցերը:
Իսկ ապրիլի 28-ին հանրահավաքի արդյունքները հստակ ներկայացվել են: Իշխանությունները վերջապես տեղի տվեցին եւ կատարեցին Կոնգրեսի երկու պահանջները: Երրորդ պահանջի կատարումը հետաձգեցին, եւ, որ շատ կարեւոր է, իրենք էլ ժամկետ սահմանեցին: Եթե հիշում եք` հասարակության մեջ ապրիլի 28-ը ընկալվում էր որպես վերջնաժամկետի օր, ջրբաժանի օր: Եթե ապրիլի 28-ը Կոնգրեսը երեք պահանջների կատարման վերջնաժամկետ էր հայտարարել , ապա մայիսի 28-ը որպես վերջնաժամկետ ինքն իր առջեւ, իր իսկ հայտնի ակնարկ-հայտարարարությամբ դրել է Սերժ Սարգսյանը: Եթե չհարգի իր իսկ դրած ժամկետը, ապա ինքն է, որ ժողովրդին դրդելու է սպասված վճռական, արմատական քայլերի:
- Կոնգրեսի հասցեին տարբեր հայտարարություններ եղան, որ Կոնգրեսը գնացել է իշխանությունների հետ գործարքի: Այլապես, 15 պահանջներից Կոնգրեսը չէր առանձնացնի 3-ը, իսկ իշխանությունները, որ երեք տարի շարունակ արհամարահել ու մերժել են ընդդիմությանը, այդպես փութաջանորեն, նախանշված ժամկետում չէին կատարի պահանջները: Եվ ուրեմն` կա պայմանավորվածություն, կա գործարք` կապված 2012թ. հերթական ընտրությունների վերաբերյալ:
- Այդ հայտարարությունները, ինչպես քիչ առաջ ասացի «քաղաքական դաշտում խուճապ է» շարքից են: Ասպարեզում մնալու համար քաղաքական ուժերը պետք է հասկանան, որ ներքաղաքական հարաբերությունների դրության տերն այսօր ժողովուրդ է: Նրանք պետք է սովորեն ժողովրդի հետ խոսել, նրան համոզել իրենց արդարացի լինելը, ոչ թե ուրիշներին սեւացնելով իրենց քաղաքական վարկը փորձեն բարձրացնել: Հասարակությունն այսօր մերկապարանոց խոստումներով չի սնվում: Ամեն ինչ կշռադատում ու գնահատում է:
Ինչ վերաբերում է 15 պահանջներից երեքի առանձնացմանը: Նախ` մարտի 1-ի հանրահավաքում հայտարարվել էր, որ երկխոսության համար բավարար է նույնիսկ առաջին պահանջի` քաղբանտարկյալների ազատ արձակումը: Ուրեմն մարտի 17-ի հանրահավաքում երեք պահանջ առանձնացնելով ավելի խստացվել է, ոչ թե ինչ-որ պայմանավորվածության արդյունքում թուլացվել պահանջները:
Հիմա փորձենք տրամաբանության նշույլ գտնել մյուս մեղադրանքներում: Ասում են թե Կոնգրեսը «գործարքի է գնացել եւ պատրաստվում է ընտրությունների»: Մյուս կողմից էլ, իբրեւ թե «հուսահատության են մատնել ժողովրդին», եւ նորից վճռական գործողությունների չդիմելով ու ժողովրդին խաբելով տուն են ուղարկում:
Նախ «գործարք» բառը «երկխոսության» խեղաթյուրումն է: Դրանք տարբեր իմաստ ունեցող բառեր են` սա իմիջայլոց, տարբերությունը չընկալողների համար: Քաղաքականության մեջ գործարքը նշանակում է` երկու եւ ավելի սուբյեկտների միջեւ գաղտնի պայմանավորվածություն ի հաշիվ կամ ի վնաս երրորդի: Նման գործարքների մենք բազմիցս ականատես ենք եղել, այն մեր ժողովրդին քաջ ծանոթ է: Նրանք, ովքեր Կոնգրեսին մեղադրում են իշխանությունների հետ գործարքի գնալու մեջ, մեր աչքի առջեւ երկար ժամանակ իրենք են գործարքի մեջ եղել իշխանությունների հետ, ԱԺ մանդատների ու նախարարական պորտֆելների համար, ազդեցության ոլորտներից մասնաբաժին ստանալու համար: Երկխոսություն բառն իրենց համար կարծես բուն իմաստը կորցրել է: Չեմ կարծում թե այդ պարզամիտ հայտարարությունների ծուղակն ընկածները շատ են: Չնայած անկախ շատ ու քիչ լինելուց բավարար է կողմերի խոսքերը վերլուծել, մի փոքր տրամաբանել եւ ամեն ինչ պարզ կդառնա: Կոնգրեսի երկխոսության առաջարկ ոչ թե իր եւ վարչախմբի միջեւ է, այլ համաժողովրդական շարժման եւ իշխանության: Եթե հիշում եք` 1988թ-ին ճիշտ այդպիսի իրավիճակ էր` ժողովրդի եւ Հայաստանի խորհրդային իշխանությունների միջեւ: Ղարաբաղ կոմիտեն հասարակության պահանջները ձեւակերպում եւ հնչեցնում էր հանրահավաքի ժամանակ: Այնուհետեւ պատվիրակություն էր գնում դեպի իշխանություն, դեպի Կենտկոմ, բանակցությունների արդյունքները Ղարաբաղ կոմիտեն ներկայացնում էր ժողովրդին: Եթե արդյունքները չէին բավարարում, շարժումն ավելի էր խստացնում իր գործողությունները, գործադուլի կոչ էր անում եւ այլն: Այնպես որ իր կամքը իշխանություններին պարտադրելու, իշխանության հետ դիմադրության ճանապարհով երկխոսելու փորձ մեր ժողովուրդն ունի:
Հաճախակի հնչող հաջորդ մեղադրանքները, թե Կոնգրեսը «հերթական ընտրությունների է գնում», «հուսահատեցնում է», «վճռական չի», «խաբում տուն է ուղարկում», ուղակի անհեթեթ են: Ընտրությունների գնացողը իր ընտրազանգվածին չի հուսահատեցնի: Իզուր են Կոնգրեսին քննադատողները «անհանգստանում»: Կոնգրեսն հուսահատեցնում է, թող իրենք հուսադրեն: Իրենց համար լավ առիթ է: Չնայած իբրեւ կանոն ընտրություններից առաջ հուսադրում էին, ընտրություններից հետո հիասթափեցնում:
Իսկ խաբելով մարդկանց տուն չեն ուղարկում: Խաբելով, զգայացունց, ազգափրկիչ կոչերով մարդկանց դեպի Ազգային ժողով գրոհի են տանում, հետո լքում ժողովրդին ու փախչում: Ընտրություններից առաջ քննադատում են իշխանություններին, հետո կոալիցիոն պայմանագիր ստորագրում: Խաբելով ընտրություններից առաջ ասֆալտ են փռում, սարեր խոստանում, հետո մարդկանց իրենց տներից դուրս նետում, սեփականությունից զրկում: Իսկ մարդկանց տուն ուղարկում են նրանց մասին հոգ տանելով, մտահոգվելով:
Ինչ վերաբերում է վճռականությանը: Ես վճռականություն չեմ համարում մեկ վայրկյանում հարայ-հրոցով գրոհի կոչերը, դա բախտախնդրություն է: Միթե վճռականության դրսեւորում չէ եռամյա տեւական, համբերատար, համառ ու ամենօրյա պայքարը: Միթե վճռական չեն բանտերում նստած քաղբանտարկյալները, նրանց ընտանիքները:
- Այդ դեպքում ոնց հասկանանք, որ իշխանությունները երեք տարի շարունակ մերժում էին ընդդիմությանը, հիմա նրա հանդեպ բարեհաճ է: Սասուն Միքայելյանը սրտի ծանր վիրահատություն տարավ, նրա մասին ոչ ոք չհիշեց, մինչեւ վերջերս, երբ հիմա իրար հետեւից դիմում են Սերժ Սարգսյանին` խնդրելով նրան ներում շնորհել:
- Չեմ կարծում թե հիմա բարեհաճ են: Բարեհաճ լինեին չէին ձգձգի պահանջների կատարումը, եւ օր առաջ երկխոսության կգնային: Համաժողովրդական շարժման համառությունը, շարժման դինամիկ աճն ու թափը հիմնական դերակատարն է: Ժողովուրդն է, որ իշխանություններին պարտադրում է իր կամքը, ստիպում անել քայլեր, որոնք նրանք չէին անում երեք տարի շարունակ: Ժողովուրդն է, որ ստիպեց միջազգային հանրությանը իր հետ հաշվի նստել:
- Կոնգրեսը գնում է հերթական խորհրդարանական ընտրությունների, թե արտահերթ ընտրությունների:
- Կոնգրեսը գնում է արտահերթ ընտրությունների: Ներքաղաքական լարման պատճառը կեղծված, սահմանադրության ոտնահարմամբ անցկացված ընտրություններն են: Միայն պատճառի վերացմամբ քաղաքացիական համերաշխության եւ համաձայնության մթնոլորտ կարող է ստեղծել եւ վերականգնել Հայաստանում Սահմանադրական կարգը:
Հարցազրույցը վարեց ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆԸ

No comments:
Post a Comment