«NEWS.am», 05.05.2011: Թուրքիայի ճնշումը եվրոպական կառույցների վրա բավական մեծ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, մեկնաբանելով Ֆրանսիայի Սենատի` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը մերժելու որոշումը:
Պատգամավորը հիշեցրել է, որ Ֆրանսիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը եւ այս քվեարկությունը մեծ էմոցիոնալ ազդեցություն չի ունենա ո’չ ֆրանսիական, ո’չ հայկական կողմերի վրա: Նա նշել է, որ առանձնապես քվեարկության արդյունքներից ակնկալիք չի ունեցել, ուստի լուրջ խնդիր այստեղ չի տեսնում:
«Եթե Ֆրանսիան որոշակի խնդիրներ ունենար Թուրքիայի հետ, այդ դեպքում, հնարավոր է, այս քվեարկության արդյունքներն այլ լինեին»,- ընդգծել է Սաֆարյանը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սենատը մայիսի 4-ին 196 դեմ եւ 74 կողմ ձայներով մերժել է Թուրքիայում 20-րդ դարասկզբին կատարված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:
Նշենք, որ որոշ երկրներում Հայոց Ցեղասպանությունը ժխտելը համարվում է ոճիր, մասնավորապես` պատժի կարող են ենթարկվել Շվեյցարիայի քաղաքացիները: Ներկայումս այս հարցը գտնվում է Եվրամիության անդամ մի շարք երկրների խորհրդարանների օրակարգում:

No comments:
Post a Comment