РИА Новости-ի փոխանցմամբ՝ ինքնաթիռների չվերթների դադարեցումը Թել Ավիվի օդանավակայանում սկսվել է երեկ, իսկ պատճառը եղել է վառելանյութի հետ կապված խնդիրը: Պարզվել է, որ նշված օդանավակայանում վառելիքի մեջ կան ինչ-որ այլ խառնուրդներ, և անվտանգության խնդիրներից ելնելով՝ ժամանակավորապես դադարեցվել են բոլոր թռիչքներն այդ օդանավակայանից:РИА Новости-ի տեղեկացմամբ՝ չվերթների հիմնական մասը վերականգնվել է, իսկ «Արմավիա» ընկերությանը պատկանող ինքնաթիռը դեռևս շարունակում է մնալ Իսրայելի օդանավակայանում: Ինչպես գործակալությանը հայտնել է «Արմավիա» ավիաընկերության մամուլի քարտուղար Նինա Ավետիսովան՝ այդ չվերթին սպասող 41 մարդ այժմ տեղավորվել է Թել Ավիվի հյուրանոցներում՝ օդանավակայանի հաշվին:
No comments:
Post a Comment