«ԱԶԳ», 04-05-2011: Պաշտոնական այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Բեռնում հանդիպել է Շվեյցարիայի նախագահ Միշելին Քալմի-Ռեյի հետ, որից հետո երկու երկրների ղեկավարները հանդես են եկել համատեղ ասուլիսով: Նախագահ Սարգսյանի խոսքով` երկու երկրներում ռեզիդենտ դեսպանությունների առկայությունը վստահաբար նոր դինամիկա կհաղորդի մեր բարեկամական հարաբերություններին եւ կնպաստի երկկողմ համագործակցության հետագա զարգացմանը (նա նշել է Երեւանում Շվեյցարիայի դեսպանատան բացման փաստը): Նա ասել է, որ իր շվեյցարացի գործընկերոջն առաջարկել է փոխշահավետ գործընկերային հիմունքներով համագործակցություն իրականացնել ոսկերչության, ժամագործության, գյուղատնտեսության, ինչպես նաեւ զբոսաշրջության, կրթության եւ գիտության, մշակույթի բնագավառներումՙ բնականաբար խրախուսելով այդ ոլորտների ներկայացուցիչներին կատարելու իրենց բիզնես-ծրագրերը: Նա գոհունակություն է փոխանցել Շվեյցարիայի իշխանություններինՙ այս օրերին անցկացվող Ժնեւի գրքի 25-րդ միջազգային ցուցահանդեսին պատվավոր հյուրի կարգավիճակով Հայաստանի մասնակցության համար. «Այդ ցուցահանդեսին մեր մասնակցությունը նախանշում եւ սկիզբ է դնում 2012 թ. Հայաստանում եւ արտերկրում նշվող հայ գրատպության 500-ամյակի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երեւանը 2012 թ. գրքի մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում ծրագրված բազմաթիվ միջոցառումներին»:
Ասուլիսի ընթացքում նախագահ Սարգսյանի խոսքում անդրադարձ է եղել հայ-թուրքական խնդրին. «Մեր ցանկությունն էր Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել: Ցավոք, Թուրքիայի բարձրաստիճան այրերը ամեն ինչ անում են այդ ցանկությունն օտարելու համար: Ստորագրված արձանագրությունների վավերացման ուղղությամբ քայլեր կատարելու փոխարենՙ Թուրքիան միջազգային բարձր ամբիոններից շարունակում է Հայաստանի ու Սփյուռքի միջեւ սեպ խրելու իր անհեռանկար ջանքերը: Եվ որքան շարունակվեն այդ ջանքերը, այնքան նվազելու է կարգավորման գործընթացի նկատմամբ մեր վստահության` առանց այդ էլ նվազագույնի հասած պաշարը»:
«Ես զարմանում եմ, որ Թուրքիայում քաջ չեն գիտակցում, որ ցեղասպանության հետեւանքով ձեւավորված Սփյուռքը Հայաստանի եւ հայ ժողովրդի անբաժան մասն է, մեր հպարտությունն է, մեր ուժն է: Սփյուռքահայերն աշխարհով մեկ սփռված Հայաստանի դեսպաններն են, ինչպես Շվեյցարիայում մեր դեսպան աշխարհահռչակ Շառլ Ազնավուրը, իսկ շատերն էլ գործում են հոգու կանչով եւ հասարակական հիմունքներով: Լինելով իրենց ապաստան տված երկրների արժանավոր քաղաքացիներՙ նրանք կարողանում են իրենց ներդրումը բերել նաեւ մեր երկրի առաջխաղացմանն ու զարգացմանը», ասել է նախագահ Սարգսյանը` հավելելով, որ ցեղասպանության ճանաչումով Շվեյցարիան դատապարտել է այդ զարհուրելի ոճիրը մարդկության դեմ, բայց դա բոլորովին չի խանգարել նույն Շվեյցարիային` կարճ ժամանակ անց սատար կանգնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործին. «Շվեյցարիայի օրինակն այս առումով իհարկե լավագույնն է եւ պետք է ուսանելի դառնա աշխարհի շատ ու շատ երկրների համար»:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

No comments:
Post a Comment