«Lragir.am», 07.05.2011: Հրազդանի երկաթահանքի շուրջ կատարված ուսումնասիրությունները, մասնագիտական գնահատականներն ու եզրակացությունը, որ իրենց ենթատեքստում խոստանում են վնաս, վտանգ ու փոշոտ ապագա, Օրհուս կենտրոնի կողմից կազմակերպված ստորագրահավաքի ընթացքում, երկընտրանքի առաջ են կանգնեցնում շատ քաղաքացիների:
Տեղյակ լինելով հանքավայրի վնասակար ազդեցության մասին` շատերը խուսափում են հանքի շահագործմանը դեմ ստորագրելուց: “Իսկ եթե կորցնեմ աշխատանքս”,- անհամարձակ հայացքով նայում է, չէ՞ որ երիտասարդ ընտանիքի հայր է, ասել է, թե օրվա հացի խնդիր լուծողը: Հարցնում եմ` արդյոք նախկինում եղել են նման դեպքեր, պատասխանում է` սպառնացել են, որ հաջորդ անգամ չկրկնվի, այլապես…
“Իսկ ես վստահ չեմ, որ ժողովրդի ձայնը հաշվի կառնեն”,- միջամտում է եղբայրը:
Լռում են. իրավիճակ, երբ վախենում են զրկվել երեխաներին սնելու աղբյուրից, բայց չէ՞ որ հակառակ կողմում վտանգ կա երեխայի առողջության համար:
Ի վերջո, դժվար է խորհուրդ ընդունել, երբ ունես ձևավորված կարծիք ու համոզմունք: Երկար լռելուց հետո, միևնույն է, ելակետը դառնում է փոշոտ ու հիվանդ սպառնալիքին դեմ քվեարկելը:
ԱՆԱՀԻՏ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Հրազդան

No comments:
Post a Comment