Diplomat.am. 5-5-2011- Transparency International-ը հերթական անգամ ամփոփել է հարավկովկասյան երեք պետություններում առկա կոռուպցիոն ռիսկերը`արձանագրելով, որ ամենալուրջ խնդիրները թե' Հայաստանում, թե' Վրաստանում և թե' Ադրբեջանում առկա են դատական համակարգում և քաղաքացիական ծառայության ոլորտում:
Հայաստանում տիրող իրավիճակի մասին Transparency International-ի մասնագետները գրում են. - «2010-ին այստեղ աննշան տեղաշարժեր են արձանագրվել, մասնավորապես, դատական համակարգի բարեփոխումների և քաղաքացիական ծառայության համակարգերում: Դատական համակարգում առկա խնդիրները` անկախության և թափանցիկության պակասն են, իսկ քաղաքացիական ծառայության ոլորտը խիստ քաղաքականացված է»:
Կոռուպցիայի մակարդակը որոշող միջազգային ցուցիչների համաձայն, Հայաստանում դատական համակարգը, ոստիկանության հետ, համարվում է երկրորդ ամենակոռումպացված ոլորտը։
Հանրային ծառայությունների բնագավառում նշվում է, որ անկախության բացակայությունը, թույլ թափանցիկությունը, ոլորտի քաղաքականացվածության բարձր աստիճանը, պետական գնումներում կատարվող յուրացումները մինչև հիմա տեղ ունեն Հայաստանի հանրային ծառայության համակարգում։
Պետական պաշտոնյաները, քաղաքացիական ծառայողները համարվում են նույնքան կոռումպացված, ինչպես դատավորներն ու ոստիկանները։

No comments:
Post a Comment